ԻԻՀ առաջնորդը պաշտոնյաներին կոչ է արել օգնության հասնել երկրաշարժից տուժածներին
Իրանի արևմտյան շրջաններում տեղի ունեցած երկրաշարժից հետո, որի հետևանքով զոհվել ու վիրավորվել են մեծ թվով մարդիկ, Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը ուղերձ է հրապարակել:
Կիրակի գիշեր Իրանի արևմտյան շրջաններում և Իրաքի տարբեր քաղաքներում Ռիխտերի սանդղակով 7.3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ուենցել, որի հետևանքով մինչ այս պահը զոհվել է 328 մարդ և 5340 ուրիշներ վիրավորվել են:
Ուղերձում իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն ասել է.«Երկրի պաշտոնատարների պարտականությունն է առաջին ժամերից օգնության շտապել տուժածներին, հատկապես փլատակների տակ հայտնվածներին և բոլոր հնարավորություններից օգտվելով, կանխել զիհերի թվի աճը»:
Գերապատիվ Այաթոլլահ Խամենեին նշել է, որ բանակը, պահակազորը և հավաքազորային ուժերը պետք է արագ օգնության հասնեն և տուժածներին հիվանդանոց տեղափոխեն: Թե ռազմական և թե քաղաքացիական պետական մարմինները ևս պետք է ոչ մի ջանք չխնայեն տուժածներին ու նրանց հարազատներին օգնություն ցուցաբերելու համար:
Ն.Վ. Այաթոլլահ Խամենեին կոչ է արել բոլոր նրանց, ովքեր կարող են, օգնության հասնել տուժածներին: