Իրանի առաջնորդ .«Արբաինի շքեղ երևույթը վկայում է Աստծո ճանապարհին նահատակության ու ջիհադի հոգեբանության տարածման մասին»
Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը գոհունակություն է հայտնել Արբաինի քայլերթի շքեղ կազմակերպման ու իրականացման կապակցությամբ: Նորին Վսեմություն առաջնորդը շնորհակալություն է հայտնել նման շքեղ հոգևոր ծիսակատարություն իրականացնելու համար:
Նոյեմբերի 13-ի առավոտյան, Իրանի հյուսիս-արևմտյան Արևելյան Ատրպատական նահանգի և Թեհրանի հարավային Ղոմ քաղաքի պատասխանատուների ու մշակութային ակտիվիստների հետ հանդիպմանը, Այաթոլլահ Խամենեին Արբաինի շքեղ քայլերթը համարել է ողջ Իսլամ աշխարհում Աստծո ճանապարհին նահատակության ու ջիհադի հոգեբանության տարածման վկայությունը:
«Չնայած ահաբեկչական սպառնալիքների առկայությանը, տարբեր երկրների քաղաքացիների այդ հսկայական ներկայությունը վկայում է Աստծո ճանապարհին պայքարի գաղափարի զարգացման և այդ ուղղությամբ պատրաստության մասին». ասել է Նորին Վսեմություն առաջնորդը:
Հինգշաբթի օրը Իրաքից և այլ երկրներից, այդ թվում՝ ԻԻՀ-ից միլիոնավոր մուսուլմաններ մեկնել էին Քերբելա ՝ Հոսեյական Արբաինի քայլերթին մասնակցելու համար: