Իրանի առաջնորդի ներկայացուցիչը հիվանդանոցում այցելել է երկրաշարժից տուժածներին
Ուրբաթ օրը իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի ներկայացուցիչն այցելել է Թեհրանի Իմամ Խոմեյնիի անվան հիվանդանոցում բուժվող երկրաշարժից տուժածներին:
Հոջջաթ օլ Էսլամ Սեյյեդ Ռեզա Թաղավին հեղափոխության մեծարգո առաջնորդի ողջույնը փոխանցելով, վիրավորներին շուտափույթ ապաքինում է մաղթել:
Երեքշաբթի օրը ևս մեծարգո առաջնորդի գրասենյակի կողմից մի պատվիրակություն այցելել է Քերմանշահ նահանգի երկրաշարժից վնասված տարածքներ, հետևելով փրկարարական աշխատանքների գործընթացին:
Ռիխտերի սանդղակով 7.3 բալ ուժգնությամբ երկրաշարժը կիրակի գիշեր տեղական ժամանակով ժամը 21:05:35-ին ցնցեց Իրանի արևմտյան տարածքները, հատկապես Քերմանշահ և Քուրդիստան նահանգները: Զոհվել է 436 հոգի, 9388 ուրիշներ վիրավորվել են:
Դեպքի առաջին ժամերին սկսվել են փրկարարական աշխատանքները ՝ բանակի, հավաքազորային ու պահակազորային ուժերի մասնակցությամբ: