Իրանի առաջնորդն այցելել է Քերմանշահի երկրաշարժից տուժած շրջաններ
Իրանի Քերմանշահ նահանգի երկրաշարժից տուժած Սարփոլե Զահաբի շրջան այցելության ժամանակ, ԻԻՀ մեծարգո առաջնորդն ասել է.«Բավարարված չեմ կատարված աշխատանքներով, պաշտոնատարները պետք է կրկնապատկեն իրենց ջանքերը»:
Մեծարգո Այաթոլլահ Խամենեին ասել է.«Պաշտոնատարները, հատկապես որոշ շրջաններում փայլեցին իրենց կատարած աշխատանքներով: Երկրաշարժի առաջին ժամերից, բանակը քաղաքներում և պահակազորը գյուղերում, օգնության շտապեցին տուժածներին: Սակայն այսքանն ինձ չի բավարարում և տարբեր բաժինների պաշտոնատարները պետք է կրկնապատկեն իրենց ջանքերը»:
Խոսքն ուղղելով ժողովրդին, մեծարգո Այաթոլլահ Խամենեին ասել է.«Շատ էի ցանկանում ուրախության պահին այցելել ձեր՝ բարի ու հավատարիմ մարդկանց քաղաքը և ոչ թե այսպիսի պայմաններում, երբ դուք այսպիսի ծանր աղետի եք ենթարկվել»:
Անդրադառնալով Սրբազան պաշտպանության ժամանակաշրջանում Քերմանշահ նահանգի ժողովրդի ցուցաբերած դիմադրությանն ու զոհողությանը, Իսլամական հեղափոխության Ն.Վ. առաջնորդն ասել է.«Սա առաջին անգամը չէ, որ ձեր՝ բարի ու համբերատար մարդկանց քաղաքը, նման մեծ դժվարություն է դիմագրավում: Դուք Սրբազան պաշտպանության տարիներին ևս ի ցույց դրեցիք ձեր հերոսությունն ու դիմակայությունը և այսօր էլ այդպիսին եք լինելու»:
«Մեծ ու խիզախ մարդիկ կանգնում են դեպքերի դիմաց և իրենց կամքին են ենթարկում այդ դեպքերը: Հետևաբար, թեկուզ երկրաշարժը մեծ աղետ է և բոլորին սգի է մատնել, սակայն ժողովրդի դիմակայությամբ և վերակառուցման ու բարգավաճման համար նրա կողմից տարվող ջանքերով, հենց այս աղետը կարող է բարիքի վերածվել»,-ասել է ԻԻՀ մեծարգո առաջնորդը:
Գերապատիվ Այաթոլլահ Խամենեին ասել է.«Այս աղետը շարժում առաջացրեց Իրանի ժողովրդի մոտ և երկրի տարբեր շրջաններում ժողովուրդը մտածելով, որ պարտական է Քերմանշահին և իր սիրտն այնտեղ է, իր կարողության չափ օգնություն ցուցաբերեց»:
Սարփոլե Զահաբում ԻՀ մեծարգո առաջնորդը շարունակում է այցելել երկրաշարժից տուժած տարբեր շրջաններ: