Հեղափոխության առաջնորդի ներկայությամբ գումարվեց երկրաշարժից տուժածների խնդիրների կարգավորման նիստը
Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն ընդգծել է. «Ներկա պահին գլխավոր գերակայությունը երկրաշարժից տուժածներին բնակարանով ապահովելն ու ավերված տարածքների վերակառուցումն է, ինչը պիտի իրականացվի ռազմական ու ոչ-ռազմական կառույցների աջակցութամբ, կենտրոնացած տնօրինությամբ և արագ»:
ՆՎ Այաթոլլահ Խամենեին Իրանի Քերմանշահ նահանգի երկրաշարժից տուժածների խնդիրների կարգավորման նպատակով գումարված նիստում նշել է, որ տուժածների բնակարանների վերակառուցումն ու նաև նրանց ջեռուցման սարքերով ապահովելը շագ կարևոր է: «Այս ծանր աշխատանքի իրականացման համար կենտրոնացած տնօրինում է հարկավոր». ասել է նա:
«Նրանք ովքեր մինչև երեկ իրենց ընտանիքի կողքին ապրում էին իրենց տանը միանգամից կորցրել են իրենց ողջ ապրուստը և այսօր ձմռան ցուրտ եղանակին նրանց ամբողջ ունեցվածքը սահմանափակվում է մի վրանով»,-հավելել է Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն անդրադառնալով երկրաշարժից տոուժածների վշտին ու դիմագրաված խնդիրներին:
ՆՎ Այաթոլլահ Խամենեին հավելել Է. «Նկատի առնելով վնասված տարածքների ծավալը, եթե առաջին պահին փրկարարական աշխատանքներ իրականացված չլինեին, կորուստը վստահաբար եղածից շատ ավելի մեծ էր լինելու»: