Գեներալ Սոլայմանիի կարևոր ուղերձը ԻԻՀ մեծարգո առաջնորդին
(last modified Tue, 21 Nov 2017 07:26:58 GMT )
Նոյեմբեր 21, 2017 10:56 Asia/Tehran
  • Գեներալ Սոլայմանիի կարևոր ուղերձը ԻԻՀ մեծարգո առաջնորդին

ԻԻՀ մեծարգո առաջնորդին հղած ուղերձում, Իրանի իսլամական հեղափոխության պահակազորի Ղոդսի ուժերի հրամանատարը հայտարարել է, որ ավարտվել է ԻԼԻՊ-ի տիրակալության ժամանակաշրջանը:

Երեքշաբթի օրը, Իրանի իսլամական հեղափոխության պահակազորի Ղոդսի ուժերի հրամանատար, գեներալ Ղասեմ Սոլեյմանին  իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդին հղած ուղերձում ասել է.«Նվաստս որպես ձեր կողմից նշանակված զինվոր, ավարտին հասցնելով ԻԼԻՊ-ի վերջին ամրոցի՝ Ալ-Բուքեմալի ազատագրման գործողությունը և վայր իջեցնելով ամերիկա-իսրայելական այդ խմբավորման դրոշը և ծածանելով Սիրիայի դրոշը, հայտարարում եմ, որ ավարտվել է այս չար ու անիծված խմբավորման տիրակալության ժամանակը»:

Այդ մեծ ու ճակատագրական հաղթանակի առիթով շնորհավորելով և անդրադառնալով  Ն.Վ. Այաթոլլահ Խամենեիի խոհեմ առաջնորդմանը, բրիգադային գեներալ Ղասեմ Սոլեյմանին ասել է.«Անտարակույս Իրաքի ու Սիրիայի կառավարությունների դիմակայումը և այդ երկու երկրների բանակների ու երիտասարդների, հատկապես Հաշդ Ալ-Շաաբի ուժերի և այլ երկրների մուսուլման երիտասարդների ցուցաբերած դիմադրությունը, ինչպես նաև Սեյեդ Հասան Նասրոլլահի առաջնորդմամբ, Հեզբոլլահի հզոր ներկայությունը որոշիչ դերակատարություն են ունեցել այդ վտանգավոր երևույթի դեմ պայքսրում»:

Գեներալ Սոլեյմանին հավաստիացրել է, որ ԱՄՆ-ի բարձրագույն պաշտոնատարի, այդ երկրի նախագահի խոստովանությամբ, բոլոր այս ոճրագործությունները նախագծվել ու իրագործվել են ԱՄՆ-ի հետ առնչվող ղեկավարների ու կազմակերպությունների կողմից և դեռ ԱՄՆ-ում շարունակվում է այդ ընթացքը:

Իրանի իսլամական հեղափոխության պահակազորի Ղոդսի ուժերի հրամանատարը բարձր է գնահատել Իրանի պետական ու զինվորական պաշտոնատարների  ցուցաբերած վերաբերմունքը Իրաքի ու Սիրիայի ժողովուրդներին ու կառավարություններին հովանավորելու կապակցությամբ:

Պիտակ