Իրանի ԶՈՒ գերագույն հրամանատար.«Իրանի ծովուժը պետք է շարունակի իր առաջընթացը»
(last modified Tue, 28 Nov 2017 12:53:58 GMT )
Նոյեմբեր 28, 2017 16:23 Asia/Tehran
  • Իրանի ԶՈՒ գերագույն հրամանատար.«Իրանի ծովուժը պետք է շարունակի իր առաջընթացը»

Իրանի ԶՈՒ գերագույն հրամանատարը ազար ամսի 7-ը՝ ծովուժի օրը, անվանել է ծովուժում ծառայողների հպարտության և անձնաուրացությունների մեծարման խորհրդանշական օր:

Երեքշաբթի օրը, Իրանի ծովուժի հրամանատարների ու պատասխանատուների հետ հանդիպման ժամանակ Այաթոլլահ Խամենեին նշել է.«1359թ. Իրանի բանակի ծովուժի կողմից Իրաքի Բաասական բանակի դեմ Իրանի ծովուժի իրականացրած սխրանքն իր ազդեցիկ հետքը թողեց պատերազմի վրա և դադարեցրեց թշնամու տիրապետությունը ծովի վրա»:

Կարևորելով ազարի 7-ի գործողության և նահատակների հիշատակը վառ պահելու անհրաժեշտությունը, Այաթոլլահ Խամենեին հավելել է.«Աստծո ճանպարհին նահատակվելը ոչ թե կորուստ է, այլ ձեռք բերված ավար: Եվ ինչպես լուսահոգի Իմամ Խոմեյնին է ասել.  Նահատակներ ունեցող ժողովուրդը չի գերևարվում»:

Իրանի հեղափոխության մեծարգո առաջնորդը հստակեցրել է.«Իրանի ծովուժը պաշտպանության առաջնագծում է և իր առջև ունի Մաքրանի, Օմանի ծովի և ազատ ջրերի նման կարևոր տարածքներ: Իրանի ծովուժը պետք է շարունակի իր ներկայությունը ազատ ջրերում»:

Կարևորելով ծովուժի մարտական պատրաստվածության բարձրացումը և զինտեխնիկայի բացերի լրացումը, մեծահարգ առաջնորդն   ասել է.«Լավ առաջընթաց է սկսվել և այսօր Իրանի ծովուժը ավելի առաջադեմ է քան 20 տարի առաջ: Սակայն բոլոր բաժիններում պետք է բարձր պահվի մարտական հոգին, պատրաստվածությունը և ընտրվի առաջադիմության ուղին»:

Պիտակ