ԻԻՀ առաջնորդը համաձայնել է ներում շնորհել կամ մեղմացնել մի խումբ դատապարտյալների պատիժը
(last modified Tue, 05 Dec 2017 08:14:44 GMT )
Դեկտեմբեր 05, 2017 11:44 Asia/Tehran
  • ԻԻՀ  առաջնորդը համաձայնել է ներում շնորհել կամ մեղմացնել մի խումբ դատապարտյալների պատիժը

Իսլամի մարգարե՝ Հազրաթ Մուհամմեդի և Իմամ Ջաաֆար Սադեղի ծննդյան բարեբաստիկ տոների առիթով, իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը համաձայնել է երկրի քաղաքացիական, հեղափոխական ու ռազմական դատարանների դատավճռով դատապարտված մի խումբ դատապարտյալների համաներմանը կամ պատժի մեղմացմանը:

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդին հղած նամակում, Իրանի դատական իշխանության ղեկավար Այաթոլլահ Սադեղ Ամոլի Լարիջանին ներկայացրել էր մի խումբ դատապարտյալներին համաներում շնորհելու կամ նրանց պատիժը մեղմելու մասին առաջարկը, որին Սահմանադրության 110-րդ հոդվածի 11-րդ կետի համաձայն,  իր համաձայնությունն է տվել Նորին Վսեմություն առաջնորդը:

Չորեքշաբթի, դեկտեմբերի 6-ը, լուսնային հիջրեթի 1439թ. Ռաբի-ոլ-ավալ  ամսվա 17-ը իսլամի մարգարե՝ Հազրաթ Մուհամմեդի և մուսուլմանների 6-րդ առաջնորդ՝ իմամ Ջաաֆար Սադեղի ծննդյան բարեբաստիկ տոնն է: 

Պիտակ