Դեկտեմբեր 15, 2017 16:12 Asia/Tehran
  • Զարիֆը հակազդել է ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցչի՝ Իրանի դեմ կատարած հայտարարություններին

ԻԻՀ ԱԳ նախարարը հակազդելով ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցչի հինգշաբթի օրը կատարած հայտարարություններին, ասաց. «Մինչ Իրանը Եմենի պատերազմի առաջին օրից հրադադարի, օժանդակության ու երկխոսության կոչ է արել, ԱՄՆ-ն իր դաշնակիցներին զենք վաճառելով խաղաղ քաղաքացիների կոտորածի և սովի պատճառ է դարձել»:

ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցչի՝ Իրանին ներկայացրած մեղադրանքների կապակցությամբ իր երկրորդ թուիթերյան գրառման մեջ նշել է. «ԱՄՆ-ի կողմից որևէ  փաստ կամ որևէ ապացույց ներկայացնելը չի կարող քողարկել Եմենի պատերազմում այդ երկրի մեղսակցությունը կամ մասնակցությունը»:

Նիքի Հեյլին հինգշաբթի գիշեր կանգնելով երկաթի կտորների առջև և հայտարարելով, թե դա իրանական հրթիռի մնացորդներն են, հայտարարեց, ԻԻՀ-ն զենք է տրամադրում Եմենի բանակին ու ժողովրդական կոմիտեներին և ոտնահարում է միջազգային պայմանավորվածությունները:

Նիքի Հեյլին այն պայմաններում է Իրանին նման մեղադրանքներ ներկայացրել, երբ եմենցի պաշտոնատարները բազմաթիվ անգամներ ընդգծել են, որ Եմենի բանակի ու ժողովրդական կոմիտեների պաշտպանական կարողությունը տեղական բնույթ ունի, չնայած այն բանին, որ սաուդական ռեժիմի կողմից այդ երկրի շրջափակումն ամեն օր ընդլայնվում է:

 

Պիտակ