Դեկտեմբեր 17, 2017 05:33 Asia/Tehran
  • Ամիր Աբդոլլահիան. Հեյլի ամերիկյան-սաուդական ներկայացումը խայտառակություն էր

Միջազգային հարցերում Իրանի իսլամական խորհրդարանի նախագահի հատուկ օգնականն ընդգծել է. «Նիքի Հեյլիի ամերիկյան-սաուդական կեղծ ներկայացումը քաղաքական խայտառակություն էր»:

ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչը հինգշաբթի օրը կանգնելով երկաթի կտորների դիմաց ու Իրանի դեմ քաղաքական ներկայացում բեմադրելով  հայտարարել էր, թե դրանք իրանական հրթիռի մնացորդներն են:

Նիքի Հեյլին առանց անդրադառնալու Եմենի բռնահարված ժողովրդին ռմբակոծելու համար Արաբիային Վաշինգտոնի սպառազինական աջակցությանն, Իրանին մեղադրել էր Ռիադի դեմ հրթիռային հարձակման համար Եմենի Անսարալլահ շարժմանը զինելու մեջ:

ՄԱԿ-ի խոսնակի տեղակալ Ֆարհան Հախը մերժել է Հեյլիի մեղադրանքները:

Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը շաբաթ օրն ընդգծել է. «Վերջին երեք տարիների ընթացքում Եմենի բռնահարված ժողովրդի կոտորածն իրականացվել է բացառապես ամերիկյան ու արևմտյան նոր զենքերի միջոցով և Իսրայելի անօրինական ռեժիմի լայնամասշտաբ աջակցությամբ»:

«ԱՄՆ-ի ու Արաբիայի հնացած ներկայացումը որևէ գնորդ չունի»,-հայտարարել է միջազգային հարցերում Իրանի իսլամական խորհրդարանի նախագահի հատուկ օգնականն ընդգծել է, որ Եմենի ճգնաժամը միայն քաղաքական լուծում ունի:

 

Պիտակ