Դեկտեմբեր 23, 2017 18:02 Asia/Tehran
  • Իրանը ՝ ՕՊԵԿ-ում թեթև նավթի սակագնի բարձրացման ռեկորդակիր երկիր

Դեկտեմբերի 15-ով ավարտվող շաբաթվա ընթացքում Իրանը 1.20 դոլարով թեթև նավթի գինը բարձրացնելով հայտնվել է ՕՊԵԿ-ի ցուցակի առաջին շարքում ՝ յուրաքանչյուր բարել նավթը 63.23 դոլար վաճառելով:

ԻՌՆԱ գործակալության փոխանցմամբ՝ Իրանի ծանր նավթի գինը ևս 1.02 դոլարով բարձրացել է ՝ հասնելով 60.49 դոլարի:

ՕՊԵԿ-ի կանխատեսումների համաձայն ՝ առաջիկա տարում այդ կազմակերպության նավթի պահանջարկը հասնելու է օրական 33 միլիոն 420 հազար բարելի, որը 360 հազար բարելով ավելին է քան կազմակերպության կանխատեսումները:

Իրանի նավթի արտահանումների չափն օրական շուրջ երկու միլիոն 600 հազար բարել է կազմում, որի 60 տոկոսն արտահանվում է ասիական, իսկ մնացածը ՝ եվրոպական երկրներ:

Պիտակ