ԻԻՀ առաջնորդ. Եթե հոգևորականությունը պայքարի ասպարեզում չլիներ, իսլամական հեղափոխություն չէր լինելու
Հոգևորական նահատակների ու անձնուրացների համագումարի կազմակերպիչների հետ հանդիպման ժամանակ, ԻԻՀ հեղափոխության մեծարգո առաջնորդն ասել է. «Եթե հոգևորականությունը պայքարի ասպարեզում չլիներ, իսլամական հեղափոխություն չէր լինելու»:
Մեծարգո առաջնորդի տեղեկատվական կայքի հաղորդման համաձայն, նոյեմբերի 13-ին կայացած հանդիպման ժամանակ, ՆՎ Այաթոլլահ Խամենեին կարևորել է ջիհադի, պայքարի և Աստծո ճանապարհին նահատակության ասպարեզում հոգևորականության մասնակցությունը:
Մեծարգո առաջնորդն անդրադառնալով երկրի պատմության որոշ ժամանակաշրջաններում պայքարի հրապարակից հոգևորականության դուրս մնալուն, ասել է. «Պատմության որոշ ժամանակահատվածներում հոգևորականությունը բռնապետերի ու գաղութարարների դեմ պայքարի հրապարակից հեռու մնալու պատճառով տուժեց, սակայն երբ հոգևորականությունը իր կուրծքը վահան դարձրեց իսլամի ու Իրանի թշնամիների դիմաց և մտավ պայքարի ու դիմադրության ասպարեզ, պարզերես դուրս եկավ, որի լավագույն նմուշը իսլամական հեղափոխության և մեծարգո Էմամի շարժումն էր»:
«Քաղաքական ու մտավորական խմբերից ու կուսակցություններից որևէ մեկը չէր կարող կործանել թագավորական բռնապետական իշխանությունը և ասպարեզում ժողովրդի ներկայությունն ու Աստծո ճանապարհին նրա անձնազոհությունը պայքարի դաշտում հոգևորականության ներկայության ու պայքարի կրոնական բնույթի պատճառով էր»,-հայտարարել է մեծարգո առաջնորդն ընդգծելով, որ եթե հոգևորականությունը բռնապետական ռեժիմի դեմ պայքարի ասպարեզ չմտներ, իսլամական հեղափոխություն տեղի չէր ունենա:
Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը նշել է, որ այսօր հոգևորականության պարտականությունն է հեղափոխական մնալ և թշնամուն ճանաչել ու նրա սադրանքներին դիմադրելու համար պատրաստ լինել: «Նահատակությունն Աստծո մոտ ամենաբարձր դիրքն է, որն ամեն մարդու բաժին չի հասնում ու մենք նախանձով պիտի նայենք նահատակների վեհ դիրքին». ասել է նա: