Հեղափոխության առաջնորդ.Իրանի վերջին դեպքերը կազմակերպել են ԱՄՆ-ն, սիոնիստներն ու Պարսից ծոցի մի պետություն
(last modified Tue, 09 Jan 2018 13:23:55 GMT )
Հունվար 09, 2018 16:53 Asia/Tehran
  • Հեղափոխության առաջնորդ.Իրանի վերջին դեպքերը կազմակերպել են ԱՄՆ-ն, սիոնիստներն ու Պարսից ծոցի մի պետություն

ԻԻՀ մեծարգո առաջնորդն անդրադառնալով Իրանի վերջին իրադարձություններին ասել է. «Տեղեկատվական փաստերն ու ապացույցները վկայում են, որ այս իրադարձությունները կազմակերպված էին ու դրանց ձևավորման հարցում դերակատար էր մի եռանկյունի»:

ՆՎ Այաթոլլահ Խամենեին երեքշաբթի օրը Ղոմի հազարավոր բնակիչների հետ հանդիպման ժամանակ խոսելով Իրանի ժողովրդի արդար պահանջները շահարկելու թշնամիների սադրանքի մասին, ասել է. «Վերջին իրադարձությունների եռանկյունու մի անկյունում կանգնած էին ԱՄՆ-ն ու սիոնիստները, որոնք կատարեցին նախագծումներն ու մի քանի ամիս շարունակ աշխատեցին այդ նախագծի վրա: Նրանց նպատակն էր շարժումը սկսել փոքր քաղաքներից ու հասցնել կենտրոն»:

«Երկրորդ անկյունում կանգնած է Պարսից ծոցի հարուստ պետություններից մեկը, որն ապահովեց այս նախագծի ծախսերը: Երրորդ անկյունում կանգնած էին նրանց սպասավորները, որոնք կապված էին Մոնաֆեղին մարդասպան խմբավորման հետ ու ամիսներ առաջվանից կազմակերպվել էին»,-հայտարարել է մեծարգո առաջնորդը:

ՆՎ Այաթոլլահ Խամենեին հավելել է. «Կազմակերպման ու գործողությունների համար հրամանատարական երկու կայաններ ստեղծվեցին Իրանի հարևանությամբ, որոնցից մեկը գործողություններն առաջնորդում էր վիրտուալ միջավայրում, իսկ մյուսը ղեկավարում էր անկարգությունները: Այդ երկու կայանները կառավարվում էին ամերիկացիների ու սիոնիստների միջոցով ու իրենց հաղթանակը հստակ էին համարում»:

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն անդրադառնալով կոչերին, հավելել է. «Այս կոչերում ներկայացվեց «Ոչ գնաճին» կարգախոսը, որը գրավիչ կարգախոս է համարվում, որպեսզի ոմանց հնարավոր լիհի ասպարեզ հանել: Սակայն ժողովուրդը նկատելով որ նպատակն ու կարգախոսները փոխվում են, լքեց նրանց շարքերը»:

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը նաև երեք հիմնական կետեր է հստակեցրել ԱՄՆ-ի վարչակազմի համար, նշելով. «Նախ այն որ վերջին իրադարձությունների ընթացքում ձեր գլուխը քարին կպավ ու եթե ապագայում դա նորից կրկնեք, կրկին ձախողելու էք: Երկրորդ՝ այս մի քանի օրերի ընթացքում Իրանին վնաս պատճառեցիք ու դա անպատիժ չի մնա: Եվ երրորդ՝ այս ցուցադրական խուլիգանություններն անպատասխան չեն մնա»:

«Դիմադրությունն ու  «ժողովրդի թշնամու դեմ ժողովրդի», «Իրանի թշնամու դեմ Իրանի» և «իսլամի թշնամու դեմ իսլամի» պայքարն անցած 40 տարվա նման շարունակվելու է, սակայն թշնամու մաղձը չպիտի պատճառ դառնա, որ պատասխանատուներն անտեսեն թերություններն ու ժողովրդի և հատկապես թույլ խավերի խնդիրները», ընդգծել է ՆՎ Այաթոլլահ Խամենեին:

Պիտակ