Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ. Ղոդսի կապակցությամբ ԱՄՆ-ի թույլ տված ավելորդ սխալն արդյունքի չի հասնելու
(last modified Tue, 16 Jan 2018 23:02:04 GMT )
Հունվար 17, 2018 02:32 Asia/Tehran
  • Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ. Ղոդսի կապակցությամբ ԱՄՆ-ի թույլ տված ավելորդ սխալն արդյունքի չի հասնելու

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը Ղոդսի կապակցությամբ ԱՄՆ-ի վերջին քայլը «ավելորդ սխալ» բնութագրեց ու ասաց. «Նրանք նման քայլի դիմելու կարողություն չունեն և նրանց ջանքերն արդյունքի չեն հանգի»:

Մեծարգո առաջնորդի գրասենյակի տեղեկատվական կայքի հաղորդման համաձայն, ՆՎ Այաթոլլահ Խամենեին երեքշաբթի երեկոյան Իսլամական երկրների միջխորհրդարանական 13-րդ նստաշրջանին մասնակցած հյուրերի հետ հանդիպման ժամանակ Պաղեստինի հարցն իսլամ աշխարհի գլխավոր հարցը համարեց և հավելեց. «Պաղեստինի հարցում «տարածքի բռնազավթման», «ժողովրդի հավաքական ու միլիոնանոց տեղահանության» և «կոտորածն ու մարդկային մեծ ոճրագործության» երեք դեպքեր են տեղի ունեցել, իսկ նման չարագործություն պատմության ընթացքում իր նախընթացը չի ունեցել»:

«Չպիտի ենթադրել, որ Սիոնիստական ռեժիմին դիմակայելն անօգուտ է, այլև Աստծո կամքով ու շնորհներով Սիոնիստական ռեժիմի դիմաց սխրանքներն արդյունքի են հանգելու, հենց այնպես որ դիմադրության շարժումն անցած տարիների համեմատությամբ առաջընթաց է ունեցել»,-հայտարարեց ՆՎ Այաթոլլահ Խամենեին Պաղեստինին պաշտպանելը բոլորի պարտականությունը համարելով:

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն ասաց. «Այն պետությունները, որոնք տարածաշրջանում օժանդակում են ԱՄՆ-ին ու համագործակցում են Սիոնիստական ռեժիմի հետ, որպեսզի պայքարեն մուսուլման եղբայրների դեն, դավաճանություն են թույլ տալիս և դա այն գործն է, որ կատարում են սաուդացիները»:

«Անկասկած Պաղեստինը «ծովից գետ» ձգվող մի հավաքականություն ու պատմություն է ու Ղոդսն էլ նրա մայրաքաղաքն է և այդ ճշմարտությունը չի կարելի խաթարել»,-հավելեց Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը մատնանշելով, որ սիոնիստները մի օր «Նեղոսից Եփրատ» կարգախոսն էին վանկարկում, իսկ այսօր պաշտպանվելու համար պատնեշ են կառուցում իրենց շուրջը:

ՆՎ Այաթոլլահ Խամենեին անդրադառնալով Իսլամական միջխորհրդարանական նիստում Միանմարի ու Քաշմիրի հարցի արծարծմանն ու դրա զուգահեռ այդ նստաշրջանում Եմենի ու Բահրեյնի հարցի անտեսմանն, ասաց. «Չպիտի թույլ տալ, որպեսզի արևմուտքի քարոզչական վտանգավոր կայսրությունը, որ հիմնականում ղեկավարվում է  սիոնիստների միջոցով անտեսի իսլամ աշխարհի կարևոր հարցերն ու լռության դավադրությամբ մոռացության տա իսլամ ժողովրդի գլխավոր հարցերը»:

«Չպիտի թույլատրել, որ իսլամ աշխարհում տարաձայնությունը, պատերազմն ու արյունահեղությունը, որի գլխավոր ազդակն ամերիկացիներն ու սիոնիստներն են, Սիոնիստական ռեժիմի համար ապահով գոտի ստեղծեն»,-հայտարարեց ՆՎ Այաթոլլահ Խամենեին ընդգծելով իսլամական երկրների ուժերի միատեղման անհրաժեշտությունը:

Նա անդրադառնալով մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ ԱՄՆ-ի հավակնությանն, ասաց. «Այսօր ԱՄՆ-ն գլխավորող անձը չափազանց պարզ ու հստակ հայտարարում է այդ երկրի դիրքորոշումները: Իհարկե նրա նախորդներն էլ նույն դիրքորոշումն ունեին, սակայն դա բացարձակ կերպով չէին հայտարարում: Դրա բացահայտ օրինակը Աֆրիկայի, Լատին Ամերիկայի ու այլ ցեղերի մասին նրա վերջին հայտարարություններն են, որոնք մարդու իրավունքների դեմ վերցված բացահայտ քայլ են համարվում, հետևաբար նրանց սուտ հավակնությունները պիտի բացահայտել»:

ՆՎ Այաթոլլահ Խամենեին ԱՄՆ-ի կառավարության անիրական հավակնություններից մեկն էլ ահաբեկչության դեմ պայքարը համարեց ու ասաց. «Ճշմարտություններն արտահայտելով ու սուտ հավակնությունները բացահայտելով պիտի հոսանք առաջացնել ու ազդել ժողովրդի ու էլիտայի հասարակական կարծիքի վրա»:

Պիտակ