ԻԻՀ մեծարգո առաջնորդ.«Թշնամու փափուկ պատերազմը հիմնվել է ստի, ասեկոսեների ու գրաքննության վրա»
Հունվարի 11-ին, մի խումբ վավերագրական ֆիլմ պատրաստողների հետ հանդիպումից հետո, ԻԻՀ մեծարգո առաջնորդը խոսքն ուղղելով վավերագրական ֆիլմ պատրաստող երիտասարդներին, նրանց հինգ խորհուրդ է տվել:
Ն.Վ. Այաթոլլահ Խամենեին հավաստիացրել է, որ թշնամու փափուկ պատերազմը հիմնվել է ստի, կեղծիքի, ասեկոսեների ու գրաքննության վրա և ձեր արվեստը կարող է ապացույց լինել և անազդեցիկ դարձնել թշնամու աշխատանքը:
Նշելով, որ թշնամու գլխավոր նպատակն է հուսալքություն ու վատատեսություն տարածել, գերապատիվ առաջնորդն ասել է.«Ձեր արվեստը կարող է իրողությունները վկայակոչելով, հուսո, աշխուժության ու շարժման ակունք լինել»:
«Քննադատական փաստագրական ֆիլմը արդյունավետ ու անհրաժեշտ է: Քննադատության ժամանակ կոպիտ, հուսալքված ու թշնամական քննադատությունն ապարդյուն է, իսկ կոմիկ ոճը անարժեք է դարձնում ստեղծագործությունը»․ ասել է ԻԻՀ մեծարգո առաջնորդը:
Ն. Վ. Այաթոլլահ Խամենեին խորհուրդ է տվել աշխատանքներում հաշվի առնել Աստծո գոհունակությունը և Նրանից օգնություն խնդրել: