Այաթոլլա Խաթամի. «Իմամ Խոմեյնին իսլամական հեղափոխության հիմքն է»
Թեհրանի ուրբաթօրյա աղոթապետն Իսլամական հեղափոխության հաղթանակի տասնօրյակի շեմին, ընդգծելով, որ Իրանն առանց Իսլամական Հանրապետության հիմնադիր Իմամ Խոմեյնիի անվան, կորցնում է իր ինքնությունը, նշել է, որ իմամ Խոմեյնին Իսլամական հեղափոխության ծննդյան հիմքն է:
Այաթոլլահ Սեյեդ Ահմադ Խաթամին ասել է, որ իմամ Խոմեյնիի ուսմունքները իրագործելու արդյունքում, կշարունակվի Իրանի իսլամական փառավոր հեղափոխությունը:
Թեհրանի ուրբաթօրյա աղոթապետ Այաթոլլահ Խաթամին, բարձր գնահատելով Իսլամական հեղափոխության Գերագույն Առաջնորդ Այաթոլլա Խամենեիին, հավելել է. «Այսօր Իրանը շարունակում է իմամ Խոմեյնիի ճանապարհը:
Այաթոլլա Խաթամին հայտարարել է, որ իսլամական հեղափոխությունը Տիրոջ մեծ օրհնությունն է հատկապես Իրանի ժողովրդի վրա, և իսլամական հեղափոխությունը բերեց անկախության, ազգային ինքնիշխանության ու սեփական ճակատագիրը կերտելու իրավունքը և ամրապնդեց ազգային անվտանգությունն ու ազգային ինքնավստահությունը:
Թեհրանի ուրբաթօրյա աղոթապետը նաև ընդգծել է, որ Իրանի մեծ ժողովուրդը կմասնակցի 22 Բահմանի քայլարշավին: «Թշնամիները երեխաների նման, փորձում են խաղերով հարվածել Իրանի Իսլամական հեղափոխությանը, սակայն ժողովրդի ինքնաբուխ քայլարշավն, ինչպես միշտ, խափանեց նրանց դավադրությունները». ասել է նա: