ԻԻՀ առաջնորդ.«Շիաներն ու սուննիները դժվարին պայմաններում մշտապես եղել են կողք կողքի»
(last modified Tue, 13 Feb 2018 07:20:37 GMT )
Փետրվար 13, 2018 10:50 Asia/Tehran
  • ԻԻՀ առաջնորդ.«Շիաներն ու սուննիները դժվարին պայմաններում մշտապես եղել  են կողք կողքի»

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը նշել է, որ չնայած շրջափակումներին և թշնամիների ռազմական ու մշակութային դավադրություններին, արդիական տգիտության դեմ ԻԻՀ դիմակայումը հավատքի ուժի ու ժողովրդի զոհողության արդյունքն է:

Փետրվարի 5-ին, Զահեդան քաղաքում Սիսթան և Բելուչեսթան նահանգի նահատակների կոնգրեսի աշխատակիցների հավաքում հրապարակվել է ՆՎ առաջնորդի ելույթը:

Մեծարգո Այաթոլլահ Խամենեին ասել է.«Չնայած մեծ տաղանդներին, ղաջարների և փահլավիների ժամանակաշրջանում Սիսթան և Բելուչեսթան նահանգի ժողովուրդն անտեսվում էր և հենց այդ պատճառով չէր բացահայտվում ժողովրդի տաղանդը»:

Սիսթան և Բելուչեսթան նահանգն իսլամական միասնության, համագործակցության և շիա-սուննի եղբայրական կյանքի տիպար համարելով, մեծարգո առաջնորդն ասել է.«Շիա և սուննի եղբայրները դժվարին պայմաններում կողք կողքի են եղել և հարկավոր է արվեստի ու մշակույթի գործերով ի ցույց դնել այս միասնությունը»:

Մեծարգո Այաթոլլահ Խամենեին ասել է.«Նահատակներն ու անձնուրացները ամուր հավատքի տիպար են հանդիսանում, հետևաբար իսլամական համակարգը խոնարհվում է նահատակների առջև և հարգում է նրանց հիշատակը»:

Պիտակ