ԻԻՀ առաջնորդ.«Բանվորները մշտապես ներկա են եղել հեղափոխության և Սրբազան պաշտպանության իրադարձություններում
ԻԻՀ առաջնորդը նշել է. «Որոշ խավերի, այդ թվում բանվորական խավի նահատակների հիշատակի հարգումը կրկնակի արժեքավոր է և բանվորները բարձր գիտակցությամբ միշտ ներկա են եղել հեղափոխության և Սրբազան պաշտպանության իրադարձություններումօ:
Փետրվարի 5-ին, Իրանի բանվորական համայնքի 14 հազար նահատակների կոնգրեսի կազմակերպիչների հետ հանդիպման ժամանակ, հրապարակվել է Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի ելույթը:
Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին նշել է, որ նահատակների մեծարումն աստվածային կամք ու բարություն է՝ նրանց լույսը երկրում վառ պահելու համար:
Նշելով, որ հակահեղափոխականները ձախողել են բանվորներին իսլամական հանրապետության դեմ հանելու հարցում, Ն.Վ. Այաթոլլահ Խամենեին ասել է.«Թշնամիների գլխավոր քայլերից էր բանվորներին սադրելը, սակայն նրանք զգոնությամբ, ջանասիրությամբ ոը բարեպաշտությամբ կանխեցին այդ սադրանքը»:
Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը հավելել է, որ Սրբազան պաշտպանության տարիներին բանվորների ներկայությունը ևս նրանց պատվազգացության ու բարեպաշտության ապացույցն է: Նրա խոսքերով, երբ լուսահոգի Իմամը կոչ էր անում, երիտասարդ ու բարեպաշտ բանվորները, որոնք իրենց օրվա հացը վաստակելու համար աշխատանքի կարիք ունեին, որպես հավաքազորայիններ ռազմաճակատ էին մեկնում և հայտարարում, որ պիտի պաշտպանենն իրենց իսլամական հայրենիքը, քանի որ եթե թշնամին հաղթի, մարդիկ ոչ միայն հաց, այլև ոչինչ չեն ունենա: