Մարտ 13, 2018 18:41 Asia/Tehran
  • Իրանն առաջատար դերակատարություն ունի ահաբեկիչների դեմ մղվող պայքարում

Ռուսաստանի Դաշնության Պետդումայի նախկին պատգամավոր և Միջին Արևելքի ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Շամիլ Սուլթանովն ասել է.«Իրանն առաջատար դեր ունի Միջինարևելյան տարածաշրջանի կայունության ապահովման ,մասնավորապես՝ ահաբեկիչներին հալածելու և տարածաշրջանի երկրներին օգնելու հարցում»:

Շամիլ Սուլթանովն այսօր ԻՌՆԱ-ի հետ ունեցած զրույցում ասել է.«ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների վտանգավոր քաղաքականությունները  Միջինարևելյան տարածաշրջանը կանգնեցրել են ահաբեկիչների գրոհի առջև, ինչն իրականում դարձել է պատրվակ՝ Միջին Արևելքում ու Պարսից ծոցում Վաշինգտոնի ռազմական ներկայությունն ընդլայնելու համար»:

Սուլթանովը հավելել է.«Ներկա դրությամբ Իրանն իր ամբողջ ջանքերն ի գործ է դրել ահաբեկիչներին դիմակայելու համար և հակառակ որոշ երկրների, ինչպես Սաուդյան Արաբիայի, այս հարցում խաղ չի անում»:

«Վերջին տարիներին ահաբեկչության դեմ մղվող պայքարում Իրան-Ռուսաստան համագործակցություններն աճել են ,ինչը վկայում է երկու երկրի միջև առկա փոխվստահության բարձր մակարդակի մասին». նշել է Սուլթանովը: 

Պիտակ