Ապրիլ 15, 2018 17:54 Asia/Tehran
  • Իրանը դատապարտել է Սիրիայի դեմ հարձակումը

Իրանի արտգործնախարարի հետ հեռախոսազրույցում, Բրիտանիայի արտգործնախարարը բացատրություններ է ներկայացրել Սիրիայի դեմ հրթիռային հարձակմանը իր երկրի մասնակցության մասին:

Կիրակի օրը, Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնի հետ հեռախոսազրույցում, դատապարտելով Սիրիայի դեմ հարձակումը, Մոհամմեդ Ջավադ Զարիֆը հայտնել է, որ ԻԻՀ դեմ է քիմիական զենքերի օգտագործմանը և քննադատում է Արևմուտքի երկակի վերաբերմունքը:

Իրանի արտգործնախարարը նշել է, որ հարց է առաջանում թե հարձակումն ինչու է տեղի ունեցել քիմիական զենքի օգտագործումն արգելող կազմակերպության քննիչների մուտքից առաջ և քիմիական զենքի հայտնաբերման պատրվակով հարձակումներից երկուսը տեղի են ունեցել ճիշտ այն վայրերում, որտեղ Սիրիայի բանակն ահաբեկիչներին հաղթելու շեմին էր:

Զարիֆը հավաստիացրել է, որ Իրանը բազմիցս հայտարարել է, որ ահաբեկչական խմբավորումները քիմիական զենքեր ունեն:

«Ոչ մի երկիր իրավունք չունի միջազգային նորմերից դուրս կամայականորեն պատժել մյուս երկրներին».ասել է Իրանի արտգործնախարարը:

Պիտակ