Ապրիլ 25, 2018 05:55 Asia/Tehran
  • Զարիֆ. Իրանը մշտապես տարածաշրջանային երկխոսություն է առաջարկել

ԻԻՀ ԱԳ նախարարը երեքշաբթի օրն ընդգծել է, որ ժամանակակից աշխարհում որևէ երկրի անվտանգությունը մյուսի հաշվին չի երաշխավորվում: Նա ասել է. «Կայուն խաղաղության դիմագրաված մարտահրավերները հաղթահարելու համար Իրանն առաջարկում է տարածաշրջանային երկխոսություն»:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Մոհամմեդ Ջավադ Զարիֆը ՄԱԿ-ի ԳԱ-ում գումարված «Կայուն խաղաղություն» վեհաժողովում հավելե. Է. «Միջազգային խաղաղության ու անվտանգության երաշխավորումը և խաղաղության առջև ծառացած սպառնալիքների կանխումը ՄԱԿ-ի գլխավոր առաքելությունն է համարվում»:

ԻԻՀ ԱԳ նախարարը նշել է, որ պատերազմի կանխումը պահանջում է կենտրոնանալ դրա պատճառների ու արմատների, այդ թվում զավթողականության, արտաքին միջամտության ու ծայրահեղականության վրա: Նա ընդգծել է. «Հեգեմոնիկ պատրանքների տարածումը և մենաշնորհների ու բլոկների ստեղծման միջոցով ուրիշների հաշվին անվտանգության հաստատման ուղղությամբ ջանքերը սրել են լարվածություններն ու բախումները և սպառազինական կործանիչ մրցակցություն են առաջացրել»:

«ԻԻՀ-ն հավատացած է, որ հեգեմոնիայի ու մենաշնորհների ստեղծման և անցած չորս տասնամյակներում Միջին Արևելքի տարածաշրջանը զրկելու որոշ երկրների ներկա կողմնորոշումը համարվում է ուղղակի և անուղղակի ավերիչ պատերազմների պատճառը և այս կողմնորոշումը պիտի փոխվի»,-ասել է Զարիֆը:

ԻԻՀ ԱԳ նախարարն ընդգծելով, որ ԻԻՀ-ն հզոր տարածաշրջանի և միատարր ցանցային անվտանգության է ձգտում, հավելել է. «Իրանը բոլոր երկրներին կոչ է անում այս նպատակների իրագործման համար միավորվել, քանի որ այս կողմնորոշման մեջ փոփոխությունը պահանջում է ընդունել ու հարգել համատեղ սկզբունքներն ու վստահություն ստեղծող քայլեր ձեռնարկել»:

«Այս նպատակի իրագործման համար ԻԻՀ-ն առաջարկում է Պարսից ծոցում տարածաշրջանային երկխոսության կենտրոնի ստեղծումը»,-հավելել է ԻԻՀ ԱԳ նախարարը:

Պիտակ