Ապրիլ 30, 2018 17:23 Asia/Tehran
  • Զարիֆ. «Պարսից ծոցի անվտանգությունը պետք է լինի ներծին»

ԻԻՀ ԱԳ նախարարն ասել է. «Պարսից ծոցը կարևոր տարածաշրջան է, որի անվտանգության ու համագործակցության դաշտը պետք է լինի ներծին»:

Ապրիլի 30-ին Պարսից ծոցի ազգային օրվա առիթով հղած ուղերձում Մոհամմեդ Ջավադ Զարիֆը հավաստիացրել է.«Տարածաշրջանային բանակցությունների ֆորումի հիմնադրման գաղափարը միմիայն վստահության վրա հիմնված համագործակցությամբ է հնարավոր իրականացնել»:

Նշելով, որ Պարսից ծոցը միայն ջրային տարածք չէ, ԻԻՀ ԱԳ նախարարն ավելացրել է.«Սա հազարամյա վաղեմությամբ պատմական իրողություն և արժեքավոր ժառանգություն է, որը մեզ է հասել մեր նախնիներից»:

«Պարսից ծոցը մշակութային ու մնայուն տարածք է, որը միաձուլվել է Ասիայի արևմտյան շրջանի ինքնությանը: Դարեր շարունակ Պարսից ծոցում են գտնվել աշխարհի առևտրի ու էներգիայի գլխավոր ուղիները». ասել է Զարիֆը:

Պիտակ