Մայիս 03, 2018 18:38 Asia/Tehran
  • Զարիֆ.«Իրանը ՀԳՀԾ-ի վերաբերյալ ոչ վերստին բանակցելու է  և ոչ էլ ինչ-որ բան դրան ավելացնելու»

Իրանի իսլամական հանրապետության ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը հինգշաբթի օրը հղած տեսաուղերձում ընդգծել է , որ Իրանը Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի վերաբերյալ ոչ վերստին բանակցություններ է վարելու և ոչ էլ ինչ-որ բան դրան ավելացնելու»: «Միջուկային համաձայնության համար միայն մի ելք կա, և այն է՝ ԱՄՆ-ի լիակատար հավատարմությունն իր պարտավորություններին». հստակեցրել է նախարարը:

Անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից ՀԳՀԾ-ի շարունակական խախտումներին, Մոհամմեդ Ջավադ Զարիֆը նշել է.«Եթե Վաշինգտոնը շարունակի խախտել միջուկային համաձայնությունը կամ փորձի դուրս գալ դրանից, Իրանը ևս կօգտվի հակադարձելու իր իրավունքից»:

ԻԻՀ ԱԳ նախարարը հստակեցրել է.«Աղմուկ բարձրացնելը կամ սպառնալը ԱՄՆ-ին նոր համաձայնություն չի պարգևելու, հատկապես որ Վաշինգտոնը չի հարգում այն համաձայնությունը, որ ներկայումս է ձեռք բերվել»:

Անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից հակաիրանական պատժամիջոցների սառեցումը երկարաձգելու որոշման կայացման մոտալուտ ժամկետին, Զարիֆն ասել է.«Իրանն ամենայն հզորությամբ կդիմակայի  բռնի ջանքերին»:

Իրանի ԱԳ նախարարն ընդգծել է.«ՀԳՀԾ-ն մի դաշինք չէ, որ յուրաքանչյուրի  ստորագրման կամ հաստատման կարիք ունենա, այլև այն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հաստատվելուց հետո, բոլորի համար դարձավ պարտավորեցնող»:

Զարիֆը հստակեցրել է.«ՄԱԳԱՏԷ-ն առ այսօր բազմիցս հաստատել է Իրանի համատարմությունը ՀԳՀԾ-ին»:

Պիտակ