Մայիս 14, 2018 13:21 Asia/Tehran
  • Իրանն ու Ռուսաստանը կարևորել են ՀԳՀԾ-ի պահպանումը

Իրանի ու Ռուսաստանի արտգործնախարարները համատեղ նիստում կարևորել են ՀԳՀԾ-ի պահպանումը և ելքեր են որոնում 4+1 խմբի շրջանակում համագործակցությունը շարունակելու համար:

Սպուտնիկ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Զարիֆի հետ հանդիպման ժամանակ, Լավրովն ասել է.«Այսօր պետք է խոսենք իրավիճակի սրումը կանխող քայլերի մասին»:

Լավրովը նշել է, որ եվրոպական երեք երկրները, Չինաստանն ու Ռուսաստանը հայտարարել են, որ հավատարիմ են մնալու Իրանի հետ միջուկային համաձայնությանը:

ՌԴ արտգործնախարարը հավաստիացրել է, որ գիտակցում է Իրանի դիրքորոշումը ՀԳՀԾ-ի նկատմամբ և այդ համաձայնության պահպանման նշանակությունը:

Հանդիպման ժամանակ, Իրանի արտգործնախարարը ևս նշել է, որ ձգտում է Ռուսաստանի, Չինաստանի, Բրիտանիայի, Գերմանիայի ու Ֆրանսիայի հետ բանակցելով, վստահանալ, որ ՀԳՀԾ-ում երաշխավորվում են Իրանի շահերը:

Զարիֆը նշել է, որ ցավոք, միջազգային կանոնների խախտումը սովորական քայլ է ԱՄՆ-ի կառավարության համար:

ԱՄՆ-ի դեսպանությունը Երուսաղեմ փոխադրելու  մասին  Զարիֆն ասել է.«Վաշինգտոնի քայլերը չափազանց վտանգավոր են»:

Պիտակ