Մայիս 18, 2018 17:19 Asia/Tehran
  • Զարիֆ. «Իսլամական միասնության բացակայությունն է սիոնիստների հանդգնության պատճառը»

ԻԻՀ ԱԳ նախարարն ասել է.«Իսլամական երկրների միջև միասնության բացակայությունն է Սիոնիստական ռեժիմի հանդգնության պատճառը»:

Ուրբաթ օրը Թուրքիայի Ստամբուլ քաղաքում գումարված Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ երկրների ԱԳ նախարարների նիստում, Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ասել է.«Իսլամական երկրները պետք է կենտրոնանան Ղոդսի պաշտպանության վրա՝ անվերջ բախումներում ներգրավվելու փոխարեն հզոր ժողովուրդ ունենալու համար և միասնականություն ստեղծելու նպատակով»: Այդ մասին հաղորդել է ԻՍՆԱ գործակալությունը:

ԻԻՀ ԱԳ նախարարը Գազայի հատվածում պաղեստինցիների սպանությունը մարդկության դեմ իրականացվող պատերազմական ոճրագործություն է համարել, ասելով.«Վերջին ամիսներին այդ ավերիչ քայլերն իրականացվել են պաղեստինցիների դեմ, որոնք պահանջել են իրենց անօտարելի իրավունքները»:

«Ղոդսի մասին ԱՄՆ նախագահի անօրինական որոշումը և «Աշետի օրն» այդ որոշման իրագործումը դարձավ կոտորածների համար սիոնիստ բռնազավթիչների հանգդնության սկիզբը: Ոճրագործություն, որի ընթացքում դիպուկահարների թիրախում հայտնվեցին պաղեստինցի երեխաները».-նշել է նախարար Զարիֆը:

ԻԻՀ ԱԳ նախարարը միջազգային հանրությունից պահանջել է վերջ դնել սիոնիստական ռասիստ ռեժիմի ոճրագորոծություններին  : Նա իսլամական համագործակցության կազմակերպությանը կոչ է արել միջազգային իրավունքների շրջանակում հստակ քայլեր անել ՝ թափանցիկ ու անկախ միջազգային հետաքննություններ անցկացնել պաղեստինցիներին պաշտպանելու համար: 

Պիտակ