Հունիս 13, 2018 07:05 Asia/Tehran
  • Իրանը դեռ Եվրոպայից չի ստացել ՀԳՀԾ-ի համար անհրաժեշտ օպերատիվ փաթեթը. Զարիֆ

ԻԻՀ ԱԳ նախարարը երեքշաբթի երեկոյան ընդգծել է. «ՀԳՀԾ-ի շուրջ փորձագիտական քննարկումների ժամանակ եվրոպացիները հայտարարել են միջազգային այս համաձայնության հանդեպ իրենց պարտավորությունը, սակայն դեռ չեն ներկայացրել անհրաժեշտ օպերատիվ փաթեթը»:

«Մեհր» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Մոհամմեդ Ջավադ Զարիֆը Հարավաֆրիկյան Հանրապետություն ժամանելուց հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է անցած շաբաթ Թեհրանում գումարված Իրանի և 4+1 խմբի փորձագիտական քննարկումների վերջին շրջանի արդյունքներին: Նա հավելել է. «ՀԳՀԾ-ի բոլոր կողմերն աշխատանք են տանում այս փաթեթի կապակցությամբ, սակայն ժամանակը սահմանափակ է»:

ԻԻՀ ԱԳ նախարարի ընդգծմամբ, անհրաժեշտ է վստահություն ձեռք բերել առ այն, որ Իրանի ժողովուրդն օգտվելու է ՀԳՀԾ-ի բոլոր առավելություններից: Նա հավելել է. «Ինչպես իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն է ասել, հնարավոր չէ մեկտեղել սահմանափակությունն ու պատժամիջոցը»:

Պիտակ