Հուլիս 05, 2018 05:50 Asia/Tehran
  • ՀԳՀԾ-ի կողմերի կամքը գործնական դաշտ պիտի փոխադրվի. Զարիֆ

ԻԻՀ ԱԳ նախարարն ընդգծեց. «ՀԳՀԾ-ն պահպանելու ուղղությամբ դրա մյուս կողմերի պարտավորությունը գործնական դաշտ պիտի փոխադրվի»:

ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը Վիեննայում Իրանի և ՀԳՀԾ-ի մյուս կողմերի ԱԳ նախարարների նիստի սեմին,  չորեքշաբթի գիշեր Թուիթերում գրել է. «ՀԳՀԾ-ի հանդեպ պարտավորությունը հստակ է  ու անհրաժեշտ է, որ այդ վճռակամությունը գործնական դաշտ փոխադրվի»:

Մայիսի 8-ին ՀԳՀԾ-ից հրաժարվելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քայլից հետո և այնուհետև այդ համաձայնության պահպանման ուղղությամբ եվրոպական երկրների հայտնած ցանկությամբ, Իրանը սահմանափակ ժամանակ տվեց եվրոպացիներին, որպեսզի ԱՄՆ-ի պատժամիջոցների վերականգնման դեպքում ՀԳՀԾ-ում Իրանի շահերի ապահովման ուղղությամբ գործնական երաշխիքներ ներկայացնեն:

Այս ժամկետը մոտենում է ավարտին և որոշված է եվրոպական ՀԳՀԾ-ի պահպանման ուղղությամբ առաջիկա ուրբաթ օրը Վիեննայում գումարվելիք Իրանի և ՀԳՀԾ-ի մյուս կողմերի ԱԳ նախարարների նիստում ներկայացնել Եվրոպայի առաջարկությունների փաթեթը:

Պիտակ