Հուլիս 05, 2018 18:51 Asia/Tehran
  • ՕՊԵԿ-ում Իրանի ներկայացուցիչ.«Քանի դեռ շարունակվում են Թրամփի թուիթները, նավթի գինը ևս կշարունակի աճել»

Նավթ արտահանող երկրների կազմակերպության՝ ՕՊԵԿ-ի գործադիր խորհրդի կազմում Իրանի ներկայացուցիչ Հոսեյն Քազեմ Փուր Արդեբելին, արձագանքելով ԱՄՆ նախագահի թուիթերյան նոր գրառմանն ասել է.«Թրամփի իրարահաջորդ թուիթերյան գրառումների արդյունքում անմշակ նավթի համաշխարհային գինը 10 դոլարով ավելացել է»: Այս մասին տեղեկացնում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:

Հոսեյն Քազեմ Փուր Արդեբելին արձագանքելով ԱՄՆ նախագահի նոր թուիթերյան գրառմանը, խոսքն ուղղելով Դոնալդ Թրամփին, ասել է.«Ձեր իրարահաջորդ թուիթների արդյունքում անմշակ նավթի գինը տասը դոլարով ավելացել է : Վերջ տվեք այս գործեղանակին, հակառակ դեպքում նավթի համաշխարհային գինը կշարունակի աճել»:

ՕԵՊԿ-ի գործադիր խորհրդի կազմում Իրանի ներկայացուցիչը նշել է.«ՕՊԵԿ-ն անցած 30 տարիների ընթացքում ոչ մի դեր չի ունեցել անմշակ նավթի համաշխարհային գնի ճշտորոշման հարցում, փաստորեն ֆինանսական շուկաներն ու տարածաշրջանային բևեռներն են ազդում նավթի գների վրա»:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թուիթերյան իր էջում կատարած գրառման մեջ դարձյալ ՕՊԵԿ-ին է համարել նավթի գնի բարձրացման պատասխանատուն և վերջինիս կոչ է արել իջեցնել նավթի գինը: 

Պիտակ