Օգոստոս 03, 2018 18:35 Asia/Tehran
  • Սինգապուրում կայացել է Զարիֆ-Մոգերինի հանդիպումը ՀԳՀԾ-ի հարցով

Ասիայի հարավ-արևելյան երկրների միություն՝ ԱՍԵԱՆ-ի արտգործնախարարների նիստի շրջանակում ուրբաթ օրը Իրանի արտգործնախարար՝ Մոհամմեդ Ջավադ Զարիֆը և Եվրամիության արտաքին քաղաքականության հանձնակատար՝ Ֆեդերիկա Մոգերինին Սինգապուրում հանդիպում և զրույց են ունեցել տարածաշրջանային հարցերի ու ՀԳՀԾ-ի շուրջ:

Հանդիպմանը կարևորվել է ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարվելուց հետո Իրանի շահերի ապահովումը:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին, Իրանի դեմ անհիմն մեղադրանքները կրկնելով, հայտարարեց ՀԳՀԾ-ից Վաշինգտոնի հրաժարվելու և 3-6 ամիսների ընթացքում Իրանի դեմ միջուկային շրջափակումները վերսկսելու մասին:

ԱՍԵԱՆ-ի նիստի շրջանակում Իրանի արտգործնախարարը հանդիպում և զրույց է ունեցել Չինաստանի, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, Ինդոնեզիայի, Ֆիլիպինների, Նորվեգիայի, Մալայզիայի և Ճապոնիայի արտգործնախարարների և Սինգապուրի վարչապետի, նախագահի ու արտգործնախարարի հետ և ԱՍԵԱՆ-ի գլխավոր քարտուղարի հետ:

Պիտակ