Օգոստոս 25, 2018 13:13 Asia/Tehran
  • Իրանի նավթի նախարար. ՕՊԵԿ-ի որոշ անդամներ շարժվում են ԱՄՆ-ի պահանջների ուղղությամբ

Իրանի նավթի նախարարն ասել է, որ ԱՄՆ-ի պահանջների ուղղությամբ քայլելը և ՕՊԵԿ-ի վերջին հանդիպման որոշման վերաբերյալ մեկնաբանություն անելը սխալ քայլ է:

ԻՍՆԱ-ի հաղորդման համաձայն, Բիժան Նամդար Զանգանեն ասել է, որ նավթ արտահանող երկրների կազմակերպության (ՕՊԵԿ) որոշ անդամներ շարժվում են ամերիկյան պահանջներին համապատասխան: Նա հավելել է.-«ՕՊԵԿ-ի որոշ անդամներ խոսում են  ՕՊԵԿ-ի վերջին հանդիպման բանաձի վերաբերյալ, որը կեղծիք է»:

Իրանի նավթի նախարարը հայտարարել է, որ շուկայի  կայունության պահպանումն ու OPEC- ի նպատակները կարևոր են: ՕՊԵԿ-ի բոլոր անդամները պետք է հետևեն եւ կիրառեն այդ որոշումները:

ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հեռանալուց հետո Միացյալ Նահանգներն իր դաշնակիցներին կոչ է արել Թեհրանի դեմ տնտեսական պատժամիջոցների մասով կրճատել Իրանից նավթի ներմուծումը:

Այն բանից հետո երբ Վաշինգտոնը փոձել է լիովին բոյկոտել Իրանի նավթի վաճառքը, ՕՊԵԿ-ի որոշ անդամները փորձել են  նավթի արտադրության աճով  կանխել նավթի շուկայում առաջացող  ցնցումները, որը արժանացել է Իրանի պաշտոնատարների հակազդեցությանը:

Հնդկաստանի կառավարությունն ընդգծել է, որ որևէ ճնշման տակ չի դադարեցնի Իրանի հետ առևտրային հարաբերությունները:

Պիտակ