Օգոստոս 31, 2018 17:40 Asia/Tehran
  • Իրանն ինքնաբավության է հասել երկիր-երկինք հրթիռների արտադրության ոլորտում

ԻԻՀ բանակի «Խաթոամ օլ-Անբիա» զորակայանի հրամանատարն ասել է.«Իրանն ինքնաբավության է հասել կարճ, միջին և բարձրհեռահարությամբ երկիր-երկինք հրթիռների արտադրության ոլորտում»:

Զորակայանի հիմնադրման տարելիցի օրը, բրիգադային գեներալ Ալիռեզա Սաբահի Ֆարդն ասել է.«Իրանի օդային պաշտպանության արդյունաբերությունը լիովին անկախ է և կարող է միջազգային ստանդարտների համաձայն, նախագծել ու արտադրել օդային պաշտպանության համակարգեր ու սարքավորումներ»:

«Շուտով շահագործման է հանձնվելու իրանցի գիտնականների ու մասնագետների նախագծած ու արտադրած բարձր հեռահարությամբ  ամենաարդիական ռադարը».-ասել է  ԻԻՀ բանակի «Խաթոամ օլ-Անբիա» զորակայանի հրամանատարը:

Նա հավաստիացրել է, որ թշնամին ձգտում է թուլացնել Իրանի պաշտպանական հզորությունը, հետևաբար թշնամուն հետ մղելու միակ ճանապարհն է դիմադրությունն ու մարտունակության պահպանումը:

Պիտակ