Սեպտեմբեր 15, 2018 07:13 Asia/Tehran
  • ԱՄՆ-ն չի կարող զրոյի հասցնել Իրանի նավթի առաջարկը. ՕՊԵԿ-ում Իրանի ներկայացուցիչ

Նավթ արտահանող երկրների կազմակերպություն՝ ՕՊԵԿ-ի գործադիր մարմնում Իրանի ներկայացուցիչն անդրադառնալով նավթի պակասը լրացնելու համար արտադրողների անկարողության ասաց. «ԱՄՆ-ն չի կարող հասնել Իրանի նավթի արտահանումը զրոյացնելու իր նպատակին»:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Հոսեյն Քազեմփուր Արդաբիլին ուրբաթ օրը «Ռոյտերզ»-ին տված հարցազրույցում հավելել է. «Իրանի նավթի արտահանումը զրոյացնելու հարցում ԱՄՆ-ն լուրջ բարդության է հանդիպելու, քանի որ նավթի շուկան և Իրանի մրցակից նավթ արտադրողները չեն կարող լրացնել Թեհրանի կողմից նավթի առաջարկը դադարեցվելուց հետո առաջացող բացերը»:

«Որևէ այլ երկրում նավթի արտադրման համար հավելյալ թողունակություն գոյություն չունի»,-հավելել է ՕՊԵԿ-ում Իրանի ներկայացուցիչը:

Նա կասկած է հայտնել այն մասին, որ նավթի խոշոր արտադրողներին հաջողվելու է մեծացնել իրենց նավթի արտադրաչափը:

Նավթի առաջարկի նվազումը անմշակ նավթի գների հավելման պատճառ է դարձել, այնպես որ յուրաքանչյուր բարել անմշակ նավթի գինն այս շաբաթ հատեց 80 դոլարի սահմանագիծը, ինչը մայիս ամսից հետո ռեկորդային է համարվում:  

 

 

Պիտակ