Հոկտեմբեր 23, 2018 07:34 Asia/Tehran
  • Իրանը կարող է վաճառել իր նավթն ու պահպանել տնտեսությունը. Զարիֆ

ԻԻՀ ԱԳ նախարարն ասել է. «Ներկա պայմաններում էլ Իրանը կարող է թե վաճառել իր նավթը և թե պահպանել իր տնտեսությունը»։

Մոհամմեդ Ջավադ Զարիֆը ճապոնական «Կիոդո» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է. «Վերադառնալով միջուկային համաձայնություն, որից անօրինական կերպով հրաժարվեց և չեղարկելով Իրանի դեմ սահմանած պատժամիջոցներն, ԱՄՆ-ն կարող է ճանապա«հ բացել Իրանի հետ բանակցության համար»։

«Դժբախտաբար ԱՄՆ-ի վերաբերմունքը պատճառ է դարձել, որ մոռացության տրվի բանակցության հիմնական թեման»,-հայտարարել է Իրանի դիվանագիտության ղեկավարը նաև հիշեցնելով, որ ԱՄՆ-ի չի կատարում իր ստանձնած պարտավորությունները:

Նա նշել է, որ Իրանը, համաձայն իր շահերի որոշում կընդունի ՀԳՀԾ-ում մնալու և կամ դրանից հրաժարվելու մասին: Զարիֆը հավելել է. «Իրանը կարող է հաղթահարել պատժամիջոցները և շատ երկրներ Իրանի հետ առևտրական գործարքներ կնքելու պատրաստակամություն են հայտնել»:

 

Պիտակ