Աշուրայի ապստամբությունը և իմամ Հոսեյնի ջանքերը՝ միտքն ու կրոնն Օմայանների շեղված գաղափարներից ազատելու ուղղությամբ 
(last modified 2024-07-13T07:42:46+00:00 )
Հուլիս 13, 2024 11:12 Asia/Tehran
  • Աշուրայի ապստամբությունը և իմամ Հոսեյնի ջանքերը՝ միտքն ու կրոնն Օմայանների շեղված գաղափարներից ազատելու ուղղությամբ 

Ջավադ Ամալին ասում է, որ իմամ Հոսեյնը մարդկանց գիտակցված երկրպագության կոչ էր անում, ու հորդորում կյանքի բոլոր հարցերում հետևել առողջ և զարգացնող կրոնական ուսմունքներին: Մտավորականների ու սովորական մարդկանց մշտապես հետաքրքրել է, թե ո՞րն է  եղել իմամ Հոսեյնի շարժառիթը։  

 

Իմամ Հոսեյնի նահատակության օրվա կապակցությամբ, Pars Today-ն այս հոդվածում ներկայացրել է իրավաբան, փիլիսոփա, միստիկ, մեկնաբան  Աբդուլլահ Ջավադի Ամոլիի մտքերն  Աշուրայի փիելիսոփայության վերաբերյալ։ 
Իմամ Հոսեյնի հիմնական քայլերը 
Ջավադի Ամոլին այս կապակցությամբ ասում է․ «Աստվածային կրոնն Օմայաններիւ շեղված գաղափարներից ազատելու նպատակով, իմամ Հոսեյնը փորձեց մեծացնել կրոնի վերաբերյալ մարդկանց գիօտելիքները և մարդկանց գիտակցված երկրպագության կոչ արեց։ 
Նա մարդու արարման նպատակը հետևյալ կերպ է  նկարագրել 

 إِنَّ اللَّهَ جَلَّ ذِکْرُهُ مَا خَلَقَ الْعِبَادَ إِلَّا لِیَعْرِفُوهُ فَإِذَا عَرَفُوهُ عَبَدُوهُ فَإِذَا عَبَدُوهُ اسْتَغْنَوْا بعِبادتِهِ عَن عِبادِهِ ما سِواه
«Աստված մարդուն արարել է Իրեն ճանաչելու համար։ Մարդը, ով ճանաչում է Աստծուն և պաշտում Նրան, ուրիշին երկրպագելու կարիք չի ունենա»։
Իմամ Հոսեյնն ի նկատի չունի, սակայն, որ մարդը Աստծուն ճանաչելուց, նամազ անելու և ծոմ պահելուց բացի այլ բան չանի։ Սրանք ճշմարիտ երկրպագության միայն մի մասն են կազմում։ 
Երկրպագությունը պետք  լինի մտահվոր  և կրոնական գիտելիքների և բարոյական հատկանիշների խորքում, ինչպես նաև կյանքի բոլոր նորմալ ու հոգևոր գործերում։  
Իմամ Հոսեյնը մարդկանց այս խոսքերով հրավիրեց գիտակցավբար երկրպագել, որպեսզի նրանք իրենց կայնքի բլոր ոլորտներում հետևեն կրոնին, քանի որ դա այս և հանդերձյալ աշխարհներում երջանկության աղբյուրն է։ 
Ապստամբության սկիզբը 

Օմայան խալիֆ Մուավիայի մահից հետո գահ բարձրացավ Յազիդը։ Նա կոռումպացված ու հանցագործ երիտասարդ կառավարիչ էր։ Իսլամի կանոնները խախտելու և  կոռուպցիայի պատճառով  մարդիկ հասկացան, որ Օմայաններն անկրոն են ու եեկել է կրոնական ապստամբության ժամանակը: Չնայած Յազիդի դեմ պայքարելու վերաբերյալ բոլոր նախազգուշացումներին, իմամ Հոսեյնը որոշեց ապստամբել նրա դեմ։ Եվ երբ նրան ասացին, որ իրավիճակը ապստամբության համար բարենպաստ չէ, նա պատասխանեց․ 

«والله لَو لَم یکُن لِی مَلْجَأَ وَ لا مَأوی لَما بایعْتُ یزیدُبنُ مُعاویه:»

«Յազիդն անառակ է, հարբեցող ու մարդասպան, ով բացահայտ կոռումպացված է: Նա մեր նման  հավատարմության երդում չի տա»։

Այստեղ խոսքը կոնկրետ Յազիդի անձին չի վերաբերվում, պարզապես այս գաղափարը համատեղելի չէ իմամ Հոսեյնի գաղափարի հետ։ Միաստվածությանը հետևող մարդը, ով իր կյանքն ու հարստությունը նվիրել է Աստծուն, գործարք չի կնքի Աստծո թշնամու հետ։

Պատասխանելով Մարավան Իբն Հաքեմի առաջարկին, իմամ Հոսեյնն ասաց․ 

علی الاسلام السلام اذقد بلیت الأمة براعه مثل یزید
Երբ մարդիկ հայտնվում են Յազիդի նման առաջնորդների տիրապետության տակ, պետք է հրաժեշտ տան իսլամին։  Այսինքն՝ ով ունի ունի իմ գաղափարները և իմ շարժառիթը, չի կարող ըդնունել գերիշխանությունն ու կեղեքումը։

Իմամ Հոսեյնը մարգարեների ժառանգն է

Իմամ Հոսեյնը մարգարեների ժառանգն էր և նրա շարժումը համահունչ էր նրանց շարժմանը։ Ինչպես որ մարգարեներն էին ուղարկվել մարդկային միտքը զարգացնելու  համար, իմամ Հոսեյնը նույնպես եկել էր նույն նպատակով, հետևաբար նրա ապստամբությունն ունեցավ բազմաթիվ  արդյունքներ, որոնցից չորսը կնշենք ստորև․

1․ Հարությունն ու նահատակությունն՝ աստվածային սերը և կյանքի ճշմարտությունը բացատրելու համար
Իմամ Հոսեյնը փորձեց մարդկանց ցույց տալ աստվածային սերը և հասկացնել, որ Աստված իր ծառաներին ստեղծել է սիրուց և ցանկանում է, որ նրանք  զարգանան։ Նա ձգտում էր փրկել մարդկանց միտքը։
2․ Հարությունն ու նահատակությունը՝ մարդու և հասարակության արժանապատվության մասին հիշեցնելու համար 
Իմամ Հոսեյնի օրոք բարոյական առաքինությունը գերության մեջ էր Օմայանների մոտ։  Սակայն իր շարժման շնորհիվ իմամը կրոնն ազատեց այդ գերությունից և մարդկային հասարակության առաջ բացեց աստվածային գիտելիքների ու սկզբունքների նոր գլուխ և հիշեցրեց պատվի ու արժանապատվության մասին։ 
3․ Հարություն և նահատակություն՝ մարգարեի ավանդույթները հիշելու համար

Քուֆայի բնակիչներին ուղղված նամակում Իմամ Հոսեյնը գրել է․ 
فَاِنَّ السُنَّةَ قَدْ أُمیتَتْ، وَ إِنَّ الْبِدْعَةَ قَدْ أُحْیِیَت
«Աստծու առաքյալի սուննան կործանվել է, հերետիկոսները շատացել են»։

Իմամ Հոսեյնն իր ապստամբությամբ մեզ հիշեցրեց Աստծո կանոններն ու սահմանները, մարգարեի ուղին՝ տգիտության, կեղեքման ու կոռուպցիայի դեմ պայքարում։
4․ Ապստամբություն և նահատակություն՝ մարգարեների ճանապարհը վերակենդանացնելու և մտքերը փոխելու համար
Մարգարեներն ուղարկվել են մարդկային միտքը զարգացնելու նպատակով։ Պատմության ընթացքում եղել են այնպիսի ուժեր, ինչպիսիք են Օմայյաները, որոնք խոչընդոտել են մարդկանց մտավոր աճին։ Եվ մարգարեները եկել են այդ խոչընդոտները վերացնելու համար:
Իմամ Հոսեյնն իր ապստամբության միջոցով մարդկանց ցույց տվեց, որ Օմայյաները չեն հետևել ճշմարտությանը, իսկ նա, ով չի հետևում ճշմարտությանը, չի հասնում մտքի կատարելության: Հասարակությունները, որոնք չեն գործում ըստ ճշմարտության, չեն հասնում բանականության կատարելության և գերի

Պիտակ