Նոյեմբեր 07, 2018 17:51 Asia/Tehran
  • Զարիֆի ուղերձը՝ պատժամիջոցներն ու ԱՄՆ-ի անճարակությունը

ԱՄՆ պատժամիջոցների երկրորդ փուլի գործադրման հանձնվելուց մեկ օր անց, ԻԻՀ ԱԳ նախարարը, դիմելով ամերիկացի պետայրերին ասել է. «Վատ օրեր են սպասվում ԱՄՆ-ի վարչակազմին, որը նույնիսկ իր ժողովրդին չի կարողացել ապացուցել, որ իր վարած քաղաքականությունները նրանց օգտին են»:

Մոհամմեդ Ջավադ Զարիֆը երեքշաբթի օրն Իրանի ժողովրդին ուղղված տեսաուղերձում ասել է. «Իրանի պատմություն կերտող ժողովուրդն ապացուցեց, որ իր ջանքերի, ինքնահաստատման ու դիմադրության շնորհիվ, կարողացել է փոխել պատմական զարգացումների ուղին: Այս անգամ էլ պատմական փորձը  կրկնվելու է և ամերիկացիները զղջալու են Թրամփի վարչակազմի անխոհեմ քայլերի պատճառով»:

Իրանի նավթային ու բանկային բաժինները, նաև առևտրական փոխանակումները թիրախ դարձրած ԱՄՆ-ի պատժամիջոցների  երկրորդ փուլը նոյեմբերի 5-ից գործադրման հանձնվեց: Այս պատժամիջոցներն ուղղակի կերպով թիրախ են դարձրել Իրանի ժողովրդին և  չեն համապատասխանում բարոյական ու միջազգային որևէ չափանիշի: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի օրենքի սահմաններում չտեղավորվող, անդրսահմանային ու միակողմանի քայլերը վկայում են այն մասին, որ նա շարժվում է համաշխարհային ուղղությանը հակառակ: Թրամփի համար հիմք են ծառայում նրա ինքնագլուխ քայլերը, որոնց շարունակվելը համաշխարհային սպառնալիք է դառնալու:

Միջազգային օրենքների հանդեպ Թրամփի վարչակազմի անուշադրության և  բռնության ճանապարհով ընթանալու հետևանքները ուղղված չեն միայն Իրանին և ազդում են նաև այլ երկրների վրա, որոնց պարզ վկայությունն են համարվում Փարիզի կլիմայական համաձայնությունից հրաժարվելն ու առևտրական պատերազմը:

Դոնալդ Թրամփի կործանարար քաղաքականությունների հանդեպ համաշխարհային կոնսենսուսը ձևավորվեց ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարմամբ և այս կողմնորոշումը պահանջում է առավել գործնական քայլեր, որպեսզի ԱՄՆ-ի ներկա վարչակազմը սրանից ավելի սառը պատերազմի շրջանի հռետորաբանությամբ չխոսի աշխարհի հետ: ԱՄՆ-ի նման հռետորաբանության հետ հակառակության նշանները երևան են եկել Եվրոպայից սկսած մինչև Ասիա  ու Աֆրիկա, ինչը վկայում է Թրամփի  բռնի քաղաքականությունները  մերժման մասին: Այս կապակցությամբ, Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը երեքշաբթի օրն ընդգծել է, որ Թուրքիան չի հետևելու Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցներին: Նա ասել է. «Այս պատժամիջոցները դեմ են միջազգային իրավունքին և միջազգային դիվանագիտությանը: Բոլոր ցանկանում են ապրել խաղաղ աշխարհում և չեն ցանկանում ապրել կայսերապաշտական աշխարհում»:

Սա եղել է Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո  Իրանի կառավարության և ժողովրդի ուղեգիծը և հեղափոխության չորս տասնամյակների փորձն էլ ապացուցել է, որ Իրանի ժողովուրդը չի հանձնվելու  բռնության դիմաց: Նկատի առնելով պատմական այս փորձը, Զարիֆն Իրանի ժողովրդին ուղղված ուղերձում ընդգծել է, որ այս ժողովուրդը կրկին անգամ իր դիմադրությամբ ու անկախությամբ ԱՄՆ-ի նախորդ վարչակազմերի նման նաև զղջում կպարտադրի Թրամփի վարչակազմին:

Հավատքը, ինքնավստահությունը, անկախատենչության ոգին և բռնության ու անարդարության մերժումն աշխարհի մոտ ճանաչված իրանցիների հատկանիշներից են: Այս հատկանիշներն իրենց լավագույն դրսևորումն են գտել Իսլամական հեղափոխության գոյության զգայուն ժամանակահատվածներում, այդ թվում Իրանի դեմ Սադդամի բաասական ռեժիմի  պարտադրած ութամյա պատերազմի ընթացքում և պատմության ընթացքում էլ ավելի են բյուրեղացել:

Այս կապակցությամբ, «Սքայ Նյուզ» հեռուստակայանը, երեքշաբթի օրը հղում կատարելով փորձագետներին հաղորդեց. «Այն ինչն ԱՄՆ-ի ամենախիստ պատժամիջոցներ է կոչվում, ծնկի չի բերելու Իրանին և պատճառ չի դառնալու, որ այդ երկիրը սողալով Վաշինգտոնը կողմն ուղղվի»:

2018 թվականի նոյեմբերի  5-ին ԱՄՆ-ի կողմից ներկայացված պատժամիջոցների երկար ցուցակը, որտեղ ի դեպ ծիծաղելի  բացթողումներ էլ կային, վկայում է այն մասին, որ իր հեղափոխական արժեքների հարցում Իրանի ժողովրդի հաստատակամությունը զայրացրել է ԱՄՆ-ի ներկա իշխանավորներին: Ժողովուրդ, որ չի ցանկանում նվաստանալ  և չնայած բոլոր բարդություններին, ապացուցել է, որ վճռականորեն կանգնած է բռնության դիմաց:

Պիտակ