Նոյեմբեր 29, 2018 11:41 Asia/Tehran
  • ՀԳՀԾ-ի շարունակումը. Իրան-Եվրոպա ինտենսիվ բանակցություններ

Այս օրերին ՀԳՀԾ-ի պահպանման հարցով Վիեննայում անցկացվող Իրան-Եվրոպա բանակցությունները հասել են ինտենսիվության գագաթնակետին: ԵՄ-ի կողմից ՀԳՀԾ-ի պահպանմանն ուղղված հաճախակի աջակցություններվ հանդերձ, Իրանի գնահատմամբ, եվրոպացիների ջանքերը բավարար չեն:

Նախքան ՀԳՀԾ-ի կնքման ժամանակների վերադառնալու և կրկին ուրանի 20 տոկոս հարստացման ընթացքը վերսկսելը և ՀԳՀԾ-ի պահպանման նպատակով մեխանիզմ ստեղծելու հարցում Եվրոպայի անկարողությունը ապացուցելը, այն նախազգուշացումներն են, որ Իրանի միջուկային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին Բրյուսելում ուղղել է եվրոպացի դիվանագետների այդ թվում ԵՄ-ի արտաքին քաղաքականության հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիին:

Չորեքշաբթի օրը, Վիեննայում, Սալեհին հանդիպում և զրույց է ունեցել ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոյի հետ:

Այժմ, ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալոց հետո եվրոպացիների համար նախատեսած ժամկետը մոտենում է ավարտին: Միայն ֆինասական մեխանիզմի ստեղծմամբ և դրա ճիշտ գործարկմամբ, հնարավոր կլինի ԱՄՆ-ի դուրս գալուց հետո շարունակել ՀԳՀԾ-ին: Եվ այդ մեխանիզմն ԱՄՆ-ի կողմից ստեղծված պայմաններով հանդերձ պետք է ապահովվի Իրանի տնտեսական շահերը:

 

Չորեքշաբթի օրը Ժնևում Իրանի ԱԳ նախարարա Մոհամմեդ Ջավադ Զարիֆի հետ հանդիպման ժամանակ, ԵՄ-ի Արտաքին քաղաքականության պատասխանատում Ֆեդերիկա Մոգերինին կրկին ընդգծել է ՀԳՀԾ-ի պահպանման հարցում Եվրոպայի վճռակամությունը: 

Չորեքշաբթի օրը, Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը նույնպես ասել է.«Եվրոպան նույնիսկ այն պայմաններում, երբ ԱՄՆ-ն դուրս է եկել միջուկային համաձայնությունից և վերականգնել է հակաիրանական պատժամիջոցենրը, պետք է հավատարիմ մնա այս համաձայնությանը»:

Յունկերը շեշտել է.«ԵՄ-ը, անդամների ու գործընկերների սերտ համագործակցությամբ, փորձում է գտնել ուղիներ՝ ՀԳՀԾ-ի պահպանման և Իրանի հետ տնտեսական կարևոր բաժիններում համագործակցությունների շարունակման նպատակով»:

Ֆինանսական այս յուրահատուկ մեխանիզմը, ինչը SPV անունն է կրում, նախատաեված է ԱՄՆ դոլարի բացառմամբ շարունակական դարձնել առևտրափոխանակումները: Այս մեխանիզմը, ինչն մասին շատ քննարկումներ են տարվում, դեռ չի վերջնականցվել և դեռևս խնդիրներ կան կապված դրա ստեղծման վայրի ու կառավարման հետ:

Իրանի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Աբբաս Էրաղչիի խոսքերով, ներկա դրությամբ ՀԳՀԾ-ն լավ վիճակում չէ և ամեն ինչ կախված է եվրոպացիների կամքից: Այդ մեխանիզմի առաջացման ու գործարկման հարցում կողմերի համար շատ ժամանակ չի մնացել և արդեն իրանցիերի համբերության բաժակը լցվում է: 

Երեքշաբթի օրը, Բրյուսելում Ռոյտերսին տված հարցազրույցում, Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին ասել է.«Եթե Իրանը չօգտվի միջուկային համաձայնության առավելություններից, կարող է կրկին վերսկսել ուրանի 20 տոկոս հարստացման գործընթացը»:

 

ՀԳՀԾ-ն լքելուց հետո ԱՄՆ-ի քաղաքականությունները չեզոքացնելու նպատակով, Իրանը արագությամբ դուրս չեկավ համաձայնությունից և եվրոպացիների նկատմամբ բարիացակամության շրջանակում սահմանափակ առիթ ընձեռեց, որպեսզի կարողանան ԱՄՆ-ի բացակայությամբ մի ելք գտնել ՀԳՀԾ-ի շարունակման համար: Այժմ այս ժամկետը մոտեցել է իր ավարտին և ԱՄՆ-ի կամքից անկախ պատմական որոշում կայացնելը, ԵՄ-ի համար դժվար փորձություն է:

Եվրոպան համոզված է, որ ՀԳՀԾ-ի պահպանումը իր և տարածաշրջանի խաղաղության ու անվտանգության օգտին է և իհարկե նա նաև պետք է վճարի այդ համոզման գինը: Հակառակ դեպքում Իրանն ավելի հաստատ քայերով կվերսկսի նախքան միջուկային համաձայնության կնքումն ունեցած իր գործունեությունը և այս խաղի միակ պատվողը կլինի Եվրոպան:

Պիտակ