Մարտ 01, 2019 12:52 Asia/Tehran
  • Խաղաղության հաստատումը հնարավոր է սրտակցությամբ, ոչ թե բռնությամբ

Իրանի ԱԳ նախարարն ասել է.«Բռնության ու տիրակալության և ավերիչ զենքերի օգտագործման վրա հիմնված գաղափարը պետք է վերածվի երկխոսության ու սրտակցության գաղափարի»:

Փետրվարի 28-ին Թեհրանում «Նովրուզյան աշխարհը» թեմայով համագումարում ունեցած ելույթի ժամանակ, Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ընդգծել է.«Եկեք Իրանի լեզվով , նովրուզյան երկրի ու նովրուզյան մշակույթի լեզվով ողջ աշխարհին ասենք,որ բռնությամբ ու տիրակալությամբ խաղաղություն չի լինում: Մենք մեր նովրուզյան գաղափարով ու վերաբերմունքով պետք է աշխարհին ապացուցենք, որ անցել են հեգեմոնիայի ու գերիշխանության ժամանակները»:

Իրանի ԱԳ նախարարը հավելել է.«Նրանք ովքեր յոթ տրիլիոն դոլար ծախսել են և այսօր իրենց պայմաններն ավելի վատ են քան առաջին օրը, թող իմանան, որ եթե 70 կամ 700 տրիլիոն դոլար էլ ծախսեն, միևնույն է, դարձյալ իրենց պայմանները մնալու են նույնը»:

Իրանի ԱԳ նախարարն ԱՄՆ-ին նկատի ունի, որը փորձում է զոռբայությամբ ու ուժի միջոցով իր քաղաքականություններն առաջ մղել աշխարհի տարբեր տարածաշրջաններում: Այդ շրջաններից մեկը արևմտյան Ասիայի տարածաշրջանն է, որտեղ ԱՄՆ-ն վերջին տարիների ընթացքում միլիարդավոր դոլարներ է ծախսել, սակայն պարտություն կրելուց ու անապահովություն բերելուց, բացի ոչ մի արդյունք չի ստացել:

Դոնալդ Թրամփի գլխավորած ԱՄՆ-ի ներկա կառավարությունը հերթական անգամ  միակողմանի ու բռնի քաղաքականություն է վարում միջազգային ասպարեզում: Մի կողմնորոշում, որը լուրջ վտանգ է ներկայացնում համաշխարհային խաղաղության ու անվտանգության համար, որին խիստ արձագանքել է միջազգային հանրությունը: 

ԱՄՆ-ն արևմտյան Ասիայում և Պարսից ծոցյան տարածաշրջանում իր նպատակներն ու շահերն է հետապնդում  և սպառնալիքի միջոցով սաուդյան ռեժիմի նման  վարչակարգերի անվտանգության երաշխիքը պայմանավորում է ԱՄՆ-ից զենքի գնմամբ: Այդ կողմնորոշումը տարածաշրջանում հանգեցրել է սպառազինական մրցավազքի,ուստի դրական հեռանկար չի սպասվում խաղաղության ու անվտանգության համար:

ԱՄՆ-ն այդ ձախողած կողմնորոշմանն այն դեպքում է հետևում, երբ չնայած  կրած ահռելի ծախսերին, այդ երկրի նախագահը գիշերով այցելում է Իրաք: Բացի այդ, Սիրիայում ԱՄՆ-ն իր նպատակների առաջմղման համար ահաբեկչական տարբեր խմբավորումներին բազմակողմանի աջակցություն ցուցաբերելով , այժմ այդ երկրից դուրս գալուց բացի այլ ելք չունի:

Այս կապակցությամբ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» ստորաբաժանման հրամանատար գեներալ-մայոր Ղասեմ Սոլեյմանին չորեքշաբթի երեկոյան անդրադառնալով Իրաքում ԱՄՆ-ի կրած պարտությանն ասել է.«ԱՄՆ-ն 7 տրիլիոն դոլար ծախսել է տարածաշրջանում,բայց դրանով հանդերձ այդ երկրի նախագահը գիշերով ու գաղտնի կերպով այցելում է Իրաք»:

Արևմտյան Ասիայի փորձը ցույց  է տալիս, որ զենքով ու բռնությամբ հնարավոր չէ խաղաղության հասնել, և անցել են միակողմանիության ու հեգեմոնիայի ժամանակները: Հաշվի առնելով այս իրողությունը, Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը «Նովրուզյան աշխարհ» համագումարում ունեցած ելույթում ասել է,որ երկրների երկխոսությունն ու զուգամերձությունը վստահելի ուղի է խաղաղության հասնելու համար: 

Այս կողմնորոշման համաձայն՝ առանց բռության աշխարհի հետ  արժանապատիվ, խաղաղ ու բազմակողմանի հարաբերությունների հաստատումը,ԻԻՀ արտաքին քաղաքականության հիմքն է՝ համաշխարհային խաղաղության ու անվտանգության հասնելու համար,որը արմատներ ունի նովրուզյան մշակույթում: 

Պիտակ