Ապրիլ 18, 2019 12:38 Asia/Tehran
  • Զարիֆը բաց նամակ է ուղղել աշխարհ երկրների ԱԳ նախարարություններին.«ԻՀՊԿ-ի ահաբեկիչ անվանելու ԱՄՆ-ի սխալ քայլը վտանգավոր է»

Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը աշխարհի երկրներին կոչ է արել սկզբունքային, ճշգրիտ ու օրենքի վրա հիմնված դիրքորոշում որդեգրեն ԱՄՆ-ի կողմից Իսլամական հեղափոխության Պահապանների կորպուսի անունն ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում ներառելու քայի դեմ:

Չորեքշաբթի օրը, աշխարհի երկրների ԱԳ նախարարներին հղած նամակում, անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից որպես ՄԱԿ-ին անդամակցող մի կառավարության պաշտոնական զինված ուժերի մի բաժնին՝ ԻՀՊԿ-ին ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում ներառելու քայի իրավական վտանգավոր հետևենքներին Իրանի ԱԳ նախարար Զարիֆը հստակեցրել է.«Այս քայը միջազգային համակարգին ուղղված ամենալուրջ սպառնալիքներից է»:

Դոնալդ Թրամփի կառավարության քայլերը, որնոք դեմ են միջազգային համաձայնություններին, միջազգային կառույցների ու միջազգային օրենքների անտեսումը, համաշխարհային որոշ պայմանագրերից ու կազմակերպություններից դուրս գալը և այժմ մի երկրի զինած ուժերի որոշակի բաժնի անունը ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում ներառելու քայլը ցույց է տալիս, որ Դոնալդ Թրամփի կառավարության քայլերը միայն ուղղված չեն սահմանափակ թվով երկրներին: Այդ քայլերը մեծ վտանգ են համաշխարհային խաղաղության ու անվտանգության համար:

ԱՄՆ կաչավարության ներկա վաքագիծն ուղղված է դեպի բացարձակ միակողմանիություն, որ բացարձակ ուժի հասնելու ցանկությունը այս վտանգավոր վարքագիծի մեկնության հիմքն է: Թրամփի կառավարության ավերիչ ու քայքայիչ քայերի դեմ պասիվությունն աշխարհում կվերականգնի հերետիկոսությունը և այդ շրջանակներում ցանկացած անկախ ու ԱՄՆ-ի քաղաքականություններին ընդդիմացող երկիր, կհայտնվի նրանց թիրախում:

Սպիտան Տուն մուտք գործելուց հետո, Դոնալդ Թրամփի քաղաքականություններն ու որոշումները ճշտած սահմաններ չունեն և պարբերաբար տարբեր մեթոդներով թիրախ են դարձնում ԱՄՆ-ին ընդդիմացող անկախ երկրներին: Վենեսուելլայի պես անկախ երկրների ներքին հարցերին ԱՄՆ-ի կառավարության բացահայտ միջամտությունները, վարքագծի փոփոխության հարցով ՌԴ-ին ու Թուրքիային ուղղված նախազգուշացումը, ցույց է տալիս, որ հնարավոր է ԱՄՆ-ն նրանց դեմ ցուցաբերի այն վերաբերմունքը ինչը ցուցաբերեց ԻՀՊԿ-ի դեմ:

Հաշվի առնելով Դոնալդ Թրամփի կառավարության վտանգավոր քայլերը և համաշխարհային խաղաղությանն ու անվտանգությանն ուղղված լուրջ սպառնալիքներն անհրաժեշտ է, որ աշխարհի տարբեր երկրները համադրված ու ներդաշնակ մոտեցումներով դիրքորոշվեն ԱՄՆ-ի կառավարության դեմ:

ԱՄՆ-ի կողմից միջազգային օրենքներին ցուցաբերված անուշադրությունը միայն ուղղված չէ ԻԻՀ-ին ու որոշ երկրներին: Այս մեթոդի շարունակումը նշանակում է միջազգային հարաբերությունների հարթակ է վերադառնում հարձակողական ռեալիսմը, որի ներկայացուցիչն է Դոնալդ Թրամփը: Այս պայմաններում դրա դեմ պաշտպանողական մոտեցման որդեգրումը կվնասի միջազգային հանրությանը:

ԱՄՆ-ի քաղաքական ակտիվիստ «Մայլզ Հանիգը» Դոնալդ Թրամփի կառավարության միակողմանիությունը լուրջ սպառնալիք է համարել ՄԱԿ-ի ու միջազգային այլ կառույցների համար: Նա համոզված է.«Այս քայլերը ռազմատենչության հող են ստեղծում աշխարում»:

ՄԱԿ-ում Իրանի նախկին ներկայացուցիչ Ղոլամալի Խոշռուն նույնպես Դոնալդ Թրամփի կառավարության մոտեցումները օրենքի իշխանության, ՄԱԿ-ի կանոնադրության վրա իշղող սկզբունքների ու բազմակողմանիության դեմ է համարել, շեշտելով.«Միջազգային հանրությունը պետք է դեմ կանգնի ԱՄՆ-ի վտանգավոր միակողմանիությանը»:

Պիտակ