Օգոստոս 20, 2019 12:39 Asia/Tehran
  • Զարիֆի դիվանագիտական այցերը դեպի Եվրոպա

Ֆինլանդիա, Շվեդիա և Նորվեգիա կատարած այցերից հետո, Իրանի ԱԳ նախարարը ուրբաթ օրը Փարիզում հանդիպելու և զրուցելու է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:

Եվրոպական 4 երկրներ Իրանի ԱԳ նախարարի այցն իրականացվում է երկկողմ հարաբերություների քննարկման և ՀԳՀԾ-ի ու Արևմտյան Ասիայի տարածաշրջանի նկատմամբ Իրանի քաղաքականությունները ներկայացնելու նպատակով: Զարիֆը նախ այցելել է Ֆինլանդիա, որ ԵՄ-ի այս շրջանի նախագահն է:

Երկուշաբթի օրը Հելսինկիում Ֆինլանդիայի արտաքին առևտրի ու զարգացման նախարար Վիլե Էսքինարիի հետ հանդիպման ժամանակ, Իրանի ԱԳ նախարան ասել է.«ԱՄՆ-ի միակողմանի քայլերին դիմակայելու և այդ երկրի հետ տնտեսական պատերազմի ազդեցությունները նվազեցնելու համար գոյություն ունեն տարբեր ելքեր ինչպես՝ երկկողմ առևտրի ավելացումը և Instax-ի նման բազմակողմանի համագործակցությունների իրականացումը»:

Ֆինալադիա և ապա Շվեդիա, Նորվեգիա և ի վերջո Ֆրանսիա Զարիֆի այցերը երկու կարևոր ուղերձ են պարունակում:

Առաջինն այն է, որ Իրանի տրամաբանական ու արդյունավետ դիվանագիտությունը հնարավոր չէ շրջափակման ենթարկել: ԵՄ-ի ժամանկավոր նախագահ Ֆինալնդիա կատարած Զարիֆի այցը ցույց է տալիս, որ այս միությունը ԱՄՆ-ի կողմից Զարիֆի դեմ սահմանված պատժամիջոցներով հանդերձ, ցանկանում է ընդլայնել Իրանի հետ երկկողմ հարաբերություններն ու կարևորում է  Թեհրանի հետ համագործակցության անհրաժեշտությունը:

Որպես ՀԳՀԾ-ի հիմանական անդամներից մեկը, Եվրոպան կարևոր դեր ունի այս օրերին ԱՄՆ-ի լարվածություն հարուցող քաղաքականությունների արդյունքում ստեղծված խառնաշփոթում: Ակնլավում է, որ Եվրոպան ՀԳՀԾ-ի շրջանակներում ԱՄՆ-ից անկախ՝ անկեղծ ու արդյունավետ համագործակցություն ծավալի Իրանի հետ:

ՀԳՀԾ-ի պահպանումն ու շարունակումը կախված է Եվրոպայի ստանձնած պարտավորությունների իրագործմամբ: ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո եվրոպացիները կանգնել են պատմական քննության առջև, որպեսզի ցույց տան որպես ՀԳՀԾ-ին աջակցող եվրոպական ուժ, ԱՄՆ-ի կամքից անկախ, կարող են պահպանել գլոբալ դիվանագիտության ձեռքբերումը:

Հաշվի առնելով այս կարևոր դերը եվրոպական չորս երկրներին Իրանի ԱԳ նախարարի մյուս ուղերձը ՀԳՀԾ-ով ստանձնած պարտավորությունների մասին հիշեցումն է: Եվրոպան պատասխանատու է ՀԳՀԾ-ի շրջանակներում պարտականություների թերի կատարման հարցով և որոշված ժամկետում Իրանը կվերցնի իր երրորդ քայլը:

Եվրոպայի կարևոր հանձնառություններից մեկը Իրանի տնտեսական կարիքների բավարարումն է: Հետևաբար Իրանի հետ Եվրոպայի ֆինանսական մեխանիզմը այն ժամանակ է իմաստավորվում, երբ գործարկվի ՀԳՀԾ-ի շրջանակներում:

Երկուշաբթի գիշեր Շվեդիայում բնկավող իրանցիների հետ հանդիպմանը, անդրադառնալով Instax-ի հարցում Եվրոպայի պահպանողականությանը, Իրանի ԱԳ նախարարն ասել է.«Այս մեխզնիզմը խնդիրներ ունի և պետք է Իրանի նավթի գումարները մտնեն այս ֆինանսական մեխանիզմի մեջ»:

Instax-ի անարդյունավետությունը խոսում է դոլարի ուժի նկատմամբ Եվրոպայի անկարողության մասին: ԱՄՆ-ի կողմից միակողմանի պատժամիջոցների երկարատև հետևանքները միայն ԻԻՀ-ին չեն ուղղված: Դրանք նաև ազդելու են այլ երկրնեիրն:

Այս պայմաններում Եվրոպա կատարած Զարիֆի այց կրկնապատիկ նշանակություն ունի: Փարիզում Ֆրնասիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ Զարիֆի հանդիպումից կպարզվի, որ որպես ՀԳՀԾ-ի հիմանական անդամ Ֆրանսիան որքանո՞վ հաշվի կնստի ՀԳՀԾ-ում Եվրոպայի անկախ շահերի հետ, որպեսզի ճանապարհ հարթվի այս համաձայնության գործադրման և Իրան-Եվրոպա տնտեսական համագործակցության համար:

Պիտակ