Հունվար 03, 2020 11:50 Asia/Tehran

Ուրբաթ օրը, Բաղդադի օդանավակայանի դեմ ամերիկյան ուղղաթիռների հարձակման հետևանքով, նահատակվել են ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման հրամանատար, հաջ Ղասեմ Սուլեյմանին և Ալ Հաշդ ալ-Շաբի իրաքյան ժողովրդական աշխարհազորային կազմակերպության փոխհրամանատար Աբու Մեհդի ալ Մոհանդեսը:

Պենտագոնը ուրբաթ օրը հայտարարել է, որ ԻՀՊԿ-ի հրամանատար Ղասեմ Սուլեյմանիի սպանությունը կատարվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով: Սա վկայում է ԱՄՆ կառավարության կողմից կատարված պատերազմական հանցագործության և Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ թշնամանքի մասին:

ԱՄՆ կառավարությունը վերջին 40 տարվա ընթացքում բազմաթիվ հանցագործություններ է կատարել Իրանի Իսլամական հանրապետության դեմ:Այս հանցագործությունները ներառում են տնտեսական ճնշումներ և պատժամիջոցներ, ռազմական գործողություններ և հեղաշրջումներ, անուղղակի պատերազմ, ահաբեկչական խմբավորումների մոբիլիզացում, իրանոֆոբիայի տարածում, պրոքսի պատերազմ և տարբեր գիտնականների և պաշտոնյաների սպանություն: Իրանի ժողովուրդը երբեք չի մոռանա 1988-ի հուլիսի 3-ին Airbus ուղևորատար ինքնաթիռի վրա ԱՄՆ-ի հարձակումը, որի հետևանքով զոհվեցին Իրանի 290 անմեղ քաղաքացիներ:

Գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ ԱՄՆ կառավարության և ահաբեկչական խմբավորումների միջև կա սերտ կապ: Ղասեմ Սուլեյմանին հիանալի անցյալ ուներ ահաբեկչության, մասնավորապես ԻԼԻՊ-ի դեմ պայքարում: Գեներալ Ղասեմ Սուլեյմանին կարևոր դեր է խաղացել ոչ միայն Իրաքում, այլև Սիրիայում ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում: «Գարդիան» թերթը նրան որպես աշխարհի 10 ազդեցիկ դեմքերից մեկ էր ճանաչել և գրել, որ Միացյալ Նահանգները և Իսրայելը աշխատում են վերացնել նրան»:

Ամերիկյան Forigin Policy ամսագիրը հրամանատար Ղասիմ Սուլեյմանիին ներառել էր պաշտպանական-անվտանգության մտածողություն ունեցող անձանց տասնյակում: Անկասկած, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Ղոդս ուժերի հրամանատարի դիրքը պայմանավորված է այն դերով, որը նա ունեցել է ահաբեկչության դեմ պայքարում, հատկապես Իրաքում և Սիրիայում: 2011 թվականից ի վեր Արևուտքի դավադրությամբ և Սաուդյան Արաբիայի ֆինանսական աջակցությամբ, ինչը հանգեցրել է տարածաշրջանում ԻԼԻՊ և Ջեբհե ալ-Նսրայի ճակատի թաքֆիրական ահաբեկչական խմբավորումների ձևավորմանը, Ղասեմ Սոլեյմանիւն հանձնրարվեց դիմակայել այդ սպառնալիքներին ինչպես Իրաքում, այնպես էլ Սիրիայում:

Սոլեյմանին Իրաքում ձևավորեց «Հաշեդ ալ-Շաաբի», իսկ Սիրիայում `«Հայրենասիրական պաշտպանական» ուժերին և վեց ամսվա ընթացքում ոչնչացրեց այդ երկրներում գործող ահաբեկչական խմբերին :

ԻԻՀ ԱԳ նախարարն  իր թվիթերյան էջում գրել է, որ ԱՄՆ-ի կողմից ԻԼԻՊ-ի, Ալ Նուսրայի ճակատի ու Ալ Ղաիդայի դեմ պայքարի ամենաազդեցիկ դեմքերից մեկին սպանելու քայլը շատ վտանգավոր էր և լարվածությունը սրելուն ուղղված հիմար քայլ:

Դիմադրության առանցքն այսօր Արևմտյան Ասիայի տարածաշրջանում միակ դերակատար ուժն է, և ամերիկացիները, սաուդցիներն ու սիոնիստները չեն հանդուրժում դա, քանի որ  Դիմադրության առանցքն դեմ է տարածաշրջանում ցանկացած արտաքին միջամտության և փոխզիջման:

ԻԻՀ առաջնորդը ուղերձ է հղել իսլամի պանծալի հրամանաար Ղասեմ Սուլեյմանի և նահատակության կապակցությամբ: Ուղերձում ասվում է. «Նրա բոլոր համախոհները ցանկանում են լուծել նրա արյան վրեժը»:

 

 

 

 

Պիտակ