Հունվար 06, 2020 13:10 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 06.01.2020

Այսօր Իրանի բոլոր թերթերի գհլխագրերը վերաբերում էին գեներալ Սուլեյմանիի հրաժեշտի արարողությանը: Հանրահայտ զորավար, ով մեծ դերակատարություն ունեցավ տարածաշրջանում ահաբեկչության դեմ պայքարում ու սպանվեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով:

Աֆթաբե Յազդ օրաթերթ

Վրեժի որոշումը կայացված է, պատգամ մի ուղարկեք

«Ծանր վրեժը ճանապարհին է». «Մենք կհարվածենք ԱՄՆ-ին», «Մեր պատասխանը միանշանակ ռազմական էլինելու: Պատասխան՝ տարածաշրջանից ԱՄՆ-ի դուսր գալու վերաբերյալ, տարածքից, որտեղ չեն կարծում, թե հարձակման կենթարկվեն...»: Սրանք իրանցի պաշտոնյաների արձագանքների մի մասն են ԱՄՆ-ի կողմից գեներալ Սուլեյմանիի սպանությանը:

 

Համդելի օրաթերթ

ԱՄՆ-ի արվեստագետները կոշտ են արձագանքել նախագահի քայլին և բողոքի երթ են անցկացրել

Հոլիվուդյան մեծ թվով աստղեր, այդ թվում՝ Ռոբերտ Դենիրոն, Մորգան Ֆրիմանը և այլոք, բողոքել են ԱՄՆ-ի կողմից իրանցի գեներալի սպանության դեմ:

Դենիրոն Թվիթերում գրել է. «Մեր նախագահը ցանկանում է պատերազմ սկսել Իրանի հետ, որովհետև նա, իհարկե, չի կարող բանակցել: Նա շատ թույլ է և անգործունյա: Այսպիսով, նա կարծում է, որ վերընտրվելու և նախագահ մնալու միակ ճանապարհը Իրանի հետ պատերազմն է»

Մորգան Ֆրիմանը սակայն, շատ ավելի կոշտ է արձագանքել և Թվիթերում արած նրա գրառումը կարելի է  համարել ծաղր՝ ուղղված նախագահի դեմ: Մորգանը գրել է. «Դոնալդ Թրամփն ահաբեկիչ է, երեխաների բռնարար, ռասիստ, չարագործ, վախկոտ, ստախոս, և հանցագործ: Դոնալդ Թրամփն իմ նախագահը չէ»:

 

Քեյհան օրաթերթ

Իսլամի ժողովուրդը միաբերան գոչում է «Հատուցում»

Այս օրերին հակաամերիկյան բողոքի ցույցեր ն տեղի ունենում աշխարհի մեծ թվով երկրներում, այդ թվում նաև Հնդկաստանում, Պակիստանում, Լիբանանում, Թուրքիայում, Պաղեստինում, Սիրիայում, իսկ Իրանում տեղի է ունենում ԻՀՊԿ Ղոդս սոտրաբաժանման հրամանատար Ղասեմ Սուլեյմանիի ու նրա զինակիցների վերջին հրաժեշտի արարողությունը, ով համարվում է իսլամական դիմադրության խորհրդանիշը և ազնիվ մարտնչողը:

Իրանի Ահվազ և Մաշհադ քաղաքներում գեներալ Սուլեյմանիի ու նրա զինակցների վերջին հրաժեշտի արարողությանն  այնքան մարդ էր մասնացել, որ հնարավոր չեղավ իրականացնել նախապես ծրագրված միջոցառումները: Մարդիկ հագել էին ռազմական համազգեստ, ապացուցելով, որ պատրաստ են մասնակցել ամեն տեսակ գործողության:

Արարողությունների մասնակիցները, հատկապես այն երկրներում, որտեղի բնակիչները մեծ վնասներ են կրել ԱՄՆ-ի ռազմատենչ քաղաքկանությունից,  պահանջել են լուծել գեներալի արյան վրեժը: Նրանք ներշնչվելով Սուլեյմանիի նահատակությունից, ով համարվում է աշխպարհի չարքաշների հրամանատարը,  կոչ են արել ճզմել ԱՄՆ-ին:

 

Իսլամական Հանրապետությունն օրաթերթ

Սեյեդ Հուսյեն Նասրոլլահ. գեներալ Սուելյմանիի նահատակությունը Միջին Արևելքի նոր պատմության սկիզբն էր

Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղար Սեյեդ Հասան Նասրոլլահը, կիրակի երեկոյան Բեյրութում հայտարարել է. « 2020 թվականի հունվարի 23-ը՝ Ղասեմ Սուլեյմանիի նահատակության օրը, դրվեց Մերձավոր Արևելքի նոր պատմության սկիզբը»:

 

Խորասան օրաթերթ

Հանցանքի պատմություն՝ Մայքլ Մուրի շուրթերիթց

Վավերագրական ֆիլմերի հայտնի ռեժիսոր  Մայքլ Մուրը, դատապարտելով գեներալ Սուլեյմանիին սպանելու Դոնալդ Թրամփի հրամանը, գրելով մի կարճ պատմական ակնարկ քրիսոտնեության նկատամբ Իրանի հանդուրժողականության վերաբերյալ,  նշել է նաև բոլոր այն վայրագությունները, որ ամերիկացիներն իրականացրել են Իրանում իրենց միջամտության արդյունքում՝  1953թ. իրականացված պետական հեղաշրջումից մինչ օրս:

 

armenpress.am

ՀՀ բարձր տեխնոարդյունաբերության նախարարությունը սկսում է «Գաղափարից մինչև բիզնես» ծրագիրը

Հայաստանի Հանրապետության բարձր տեխոլոգիական արդյունաբերության նախարարությունը սկսում է «Գաղափարից մինչև բիզնես» դրամաշնորհների ծրագիրը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։ 

«Սիրելի՛ հայրենակիցներ, ինչպես և խոստացել էինք ՀՀ Բարձր տեխոլոգիական արդյունաբերության նախարարությունը սկսում է «Գաղափարից մինչև բիզնես» դրամաշնորհների ծրագիրը։

Այսպիսով․Եթե ունեք գաղափար, որի իրագործումը կարող է բեկումնային ազդեցություն ունենալ տնտեսության և մարդկանց կենսամակարդակի վրա արհեստական բանականության, նանոտեխնոլոգիաների, տվյալագիտության, կիբեռանվտանգության, ռոբոտաշինության, և այլ ուղղություններով՝ նորարարական մշակումների միջոցով, ապա կարող եք մասնակցել ծրագրին։ Կառավարությունը կտրամադրի աջակցություն գաղափարի իրագործման առաջնային փուլի համար։Դրամաշնորհը նպատակ ունի աջակցելու տեխնոլոգիական ոլորտի զարգացմանն ուղղված բեկումնային գաղափարների կյանքի կոչմանը, նոր լուծումների բացահայտմանը, նորարարության զարգացմանը և առևտրայնացման գործընթացներին՝ խթանելով համագործակցությունը հետազոտական խմբերի և կենտրոնների միջև։Դրամաշնորհային գումարը յուրաքանչյուր նախաձեռնության համար կազմում է 2.500.000 ՀՀ դրամ։Գործունեության ընթացքում մրցույթի հաղթողները կստանան նաև մասնագիտական խորհրդատվություն։Հավելյալ տեղեկատվության համար՝ http://www.bsc.am/…/New…/BSC-Idea-Business/BSC_HTI_Guide.pdfՀայտերը կարող եք լրացնել այստեղ՝ https://forms.gle/P854LuGAg7gURerZ6Դիմումների վերջնաժամկետ՝ 13 հունվար»,- գրել է նախարարը։ 

 

armenpress.am

Ավիահարվածի հետևանքով Տրիպոլիի ռազմական քոլեջի 28 ուսանող է զոհվել

Տրիպոլիի ռազմական քոլեջին հասցված ավիահարվածի հետևանքով նվազագույնը 28 մարդ է զոհվել, 18-ը՝ վիրավորվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում կատարելով Afrigatenews  տեղեկատվական պորտալին։

Ավիահարձակման է ենթարկվել Լիբիայի մայրաքաղաքի Էլ-Հադբա էլ-Հադրա բնակելի թաղամասը, որտեղ տեղակայված է ռազմական քոլեջը։

Լիբիայի ազգային համաձայնության կառավարության ներկայացուցիչները ուսանողների մահվան համար պատասխանատու են համարում լիբիական ազգային բանակի հրամանատար Խալիֆ Հաֆտարիմ յոլայ ուժերին։

 

panarmenian.net

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը կքվեարկի Թրամփի ռազմական լիազորությունները Իրանի նկատմամբ սահմանափակելու համար

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը քվեարկություն կանցկացնի՝ Իրանի նկատմամբ նախագահ Դոնալդ Թրամփի ռազմական լիազորությունները սահմանափակելու հարցով:

Այս մասին հայտնել է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին, հաղորդում է Washington post-ը:

ԱՄՆ կողմից Բաղդադի օդանավակայանի հրթիռակոծման հետևանքով իսլամական հեղափոխության պահապանների «Ղոդս» հատուկ ջոկատի հրամանատար գեներալ Ղասեմ Սուլեյմանի սպանությանն անդրադառնալով՝ Փելոսին նշել է, որ այն «անհամաչափ էր և սադրիչ», նրա խոսքով՝ նմանատիպ գործողությունները վտանգում են ԱՄՆ զորքերին, դիվանագետներին:

«Կոնգրեսի անդամների հիմնական պարտականությունն է ապահովել ամերիկյան ժողովրդի անվտանգությունը: Դրա համար մենք անհանգստացած ենք, որ վարչակազմը ձեռնարկել է այդ գործողությունները առանց Կոնգրեսի հետ խորհրդատվության՝ հաշվի չառնելով ԱՄՆ Սահմանադրությամբ Կոնգրեսին տրված ռազմական իշխանությունը»,- նշել է Փելոսին:

 

panarmenian.net

Էրդողանը հայտարարել է Լիբիա զորքեր ուղարկելու մասին

 Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Լիբիա զորքեր ուղարկելու մասին։ Թուրք զինվորականները համակարգելու են Լիբիայի կառավարական ուժերի գործողությունները։

Ավելի վաղ Լիբիայի Ազգային համաձայնության կառավարությունն օգնոթյուն էր խնդրել Թուրքիայից։ Լիբիայի ազգային բանակը մարշալ Խալիֆա Խաֆթարի գլխավորությամբ գրոհում է Տրիպոլիի ուղղությամբ, հայտնում է Deutsche Welle-ն։

2011-ին Մուամմար Քադդաֆիի ռեժիմի տապալումից և վերջինիս սպանությունից հետո Լիբիայում պայքար է ընթանում իշխանության համար, որը վերաճել է քաղաքացիական պատերազմի և փաստացի երկիշխանություն է առաջացրել երկրում։

Պիտակ