Հունիս 30, 2020 19:22 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Հետևելով Միացյալ Նահանգներին. Ինչո՞ւ է  ԵՄ-ն պատժամիջոցներ սահմանել Վենեսուելայի նկատմամբ

Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել Վենեսուելայի 11 պաշտոնյաների նկատմամբ, վերջիններիս մեղադրելով «Վենեսուելայում ժողովրդավարությունն ու օրենքի գերակայությունը խախտող գործողություններում և կայացվող որոշումներում դերակատարություն ունենալու մեջ»: Միությունը հայտարարել է, որ պատժամիջոցները ենթադրում են ցանկում ներառված անձանց ԵՄ տարածք մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում:

Վենեսուելայի դեմ սահմանված պատժամիջոցների նոր ցանկում ևս 11 պաշտոնյայի անուն է ներառվել, և սահմանափակումների ենթարկված անձանց թիվը հասել է 36-ի: Եվրամիությունը 2017 թվականից պատժամիջոցներ է կիրառել Վենեսուելայի դեմ: Պատժամիջոցների շրջանակում արգելվում է զենքի արտահանումն այդ երկիր: 

Վենեսուելայի նախագահը խիստ է արձագանքել Բրյուսելի թշնամական քայլերին: Նիկոլաս Մադուրոն  հայտարարել է, որ Կարակասում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Իսաբել Բրիլանտե Պեդրոսան պետք է լքի երկիրը:  Նրա խոսքով՝ Պեդրոսային արդեն ինքնաթիռ է տրամադրվել և 72 ժամում նա պետք է լքի երկիրը։ 

«Բավական է Վենեսուելայում Եվրոպայի գաղութարարությունը: Ես որոշել եմ 72 ժամ ժամանակ տալ Կարակասում ԵՄ դեսպանին՝ երկիրը լքելու համար: Մենք հարգանք ենք պահանջում Եվրամիությունից», հայտարարել է Նիկոլաս Մադուրոն հեռուստաելույթի ժամանակ:

Վենեսուելայի ձախամետ նախագահը նկատի ուներ Լատինական Ամերիկայում եվրոպացիների, հատկապես Իսպանիայի բազմադարյա գաղութատիրության ժամանակաշրջանը, որի արդյունքում թալանվեց  այդ տարածաշրջանի հսկայական հարստությունը և անգթաբար բնաջնջվեցին բնիկ ազգերը:

Եվրոպացիներն իրենց գաղութարարական բնույթից ելնելով, միջամտում են այս տարածաշրջանի երկրների, ներառյալ՝ Վենեսուելայի  ներքին գործերին, որը 1999 թվականին  այդ երկրի հանգուցյալ նախագահ Հուգո Չավեզի իշխանության գալուց ի վեր, պայքարում է  ԱՄՆ-ի տիրակալության դեմ: Այս շրջանակում,  Վենեսուելայի կապի և հաղորդակցության նախարար Խորխե Ռոդրիգեսը  2020 թվականի հունիսի 27-ին հայտնել է, որ  Կարակասում Իսպանիայի դեսպանությունը կապ է պահպանել Վենեսուելայի ընդդիմության ղեկավարներից Լեոպոլդո Լոպեսի հետ, այդ երկրի բարձրաստիճան  պաշտոնատարներին սպանելու և առևանգելու նպատակով: Լոպեսը 2019 թվականի մայիսին Խուան Գուայդոյի ձախողած հեղաշրջումից հետո, թաքնվել է Կարակասում Իսպանիայի դեսպանատանը:

Եվրամիությունը, հետևելով ԱՄՆ-ի օրինակին և ճնշում գործադրելով Վենեսուելայի ձախամետ կառավարության և այդ երկրի օրինական նախագահ Նիկոլաս Մադուրոյի նկատմամբ, հիշեցնում է այն ժամանակաշրջանը, երբ որոշ եվրոպական երկրներ, հատկապես՝ Ֆրանսիան և Բրիտանիան, Սիրիայի ճգնաժամում հետևեցին ԱՄՆ-ին, ինչի արդյունքում  Սիրիայում  ձախողվեցին Արևմուտքի քաղաքականությունն  ու քայլերը: Ներկայումս եվրոպացիները կրկնելով այդ փորձն այս անգամ Վենեսուելայի դեպքում,  անտեսում  են այդ երկրի օրինական կառավարությանն ու նախագահին, ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին ճանաչում Վենեսուելայի նախագահ ու  պատժամիջոցներ են կիրառում այդ երկրի օրինական կառավարության դեմ:

ԵՄ գործողությունները ոչ միայն հստակ և ապօրինի միջամտություն են Վենեսուելայի ներքին գործերին, այլև դեմ են Լատինական Ամերիկայի ժողովրդի կամքին, քանի որ Միացյալ Նահանգները, և Եվրոպան իրենց նպատակներին հասնելու համար փորձում են բռնությամբ և քաղաքական, տնտեսական և նույնիսկ ռազմական ճնշումներով Գվայդոյին պարտադրել վենեսուելացիներին:

Պիտակ