Սեպտեմբեր 08, 2020 13:00 Asia/Tehran
  • ԵՄ-ն նախազգուշացրել է Սերբիային և Կոսովոյին՝ իրենց դեսպանատները բռնագրավված Երուսաղեմ տեղափոխելու կապակցությամբ

Սիոնիստական ​​ռեժիմին ծառայելու նպատակով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հերթական քայլը Երուսաղեմը Սիոնիստական ​​ռեժիմի մայրաքաղաք ճանաչելն էր և 2018-ի մայիսին ԱՄՆ դեսպանատան տեղափոխումն այս քաղաք, որն արժանացավ համաշխարհային ընդդիմության: Այնուամենայնիվ, Թրամփը այժմ փորձում է այլ երկրներին ստիպել դիմել նույն քայլին:

Եվրամիությունը  սեպտեմբերի 7-ին նախազգուշացրեց Սերբիային և Կոսովոյին՝ իրենց դեսպանատները  Երուսաղեմ տեղափոխելու կապակցությամբ: ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավարի խոսնակ Պիտեր Ստանոն հայտարարել է, որ Սերբիան և Կոսովոն, որոնք ձգտում են անդամակցել ԵՄ-ին, պետք է տեղյակ լինեն, որ այդ քայլը հակասում է Բրյուսելի ակնկալիքներին և ցանկացած քայլ, որը կասկածի տակ կդնի Երուսաղեմի վերաբերյալ ԵՄ ընդհանուր դիրքորոշումը, մտահոգիչ է»:

Վերջերս Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը և Կոսովոյի վարչապետ Աբդուլլա Հոթին պայմանավորվել էին Սպիտակ տանը Թրամփի ներկայությամբ կարգավորել տնտեսական հարաբերությունները: Սերբիան նաև հայտարարել է մինչև 2021 թվականի հուլիսը Թել Ավիվում իր դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու որոշման մասին : Կոսովոն նույնպես որոշում է կայացրել դիվանագիտական ​​հարաբերություններ հաստատել Սիոնիստական ​​ռեժիմի հետ `ճանաչելով այն:

Հաշվի առնելով Սիոնիստական ​​ռեժիմին աջակցելու հարցում Եվրոպայի և ԱՄՆ-ի  համակարծությունը, Թրամփը ենթադրում էր, որ եվրոպացիները դեմ չեն լինի Երուսաղեմը Սիոնիստական ​​ռեժիմի մայրաքաղաք ճանաչելու  և ԱՄՆ դեսպանատունը այս քաղաք տեղափոխելու նրա որոշմանը, կամ առավելագույնս մեղմ ընդդիմություն ցույց կտան այդ խնդրին:

Այնուամենայնիվ,  Թրամփի  որոշմանը ԵՄ-ի խիստ հակազդեցությունը ցույց տվեց, որ Երուսաղեմի ապագայի շուրջ վեճը պետք է ավելացվի Ատլանտյան օվկիանոսի երկու կողմերի տարաձայնություններին: Միևնույն ժամանակ, Եվրամիությունը դատապարտել է այդ կապակցությամբ ցանկացած գործողություն Եվրամիության անդամ կամ միությանն անդամակցել ցանկացող այլ երկրների կողմից և նախազգուշացրել է դրա հետևանքների մասին:

Կարևորն այն է, որ չնայած Թրամփի անօրինական քայլերին,  Երուսաղեմը ամբողջ աշխարհում չի ճանաչվել որպես Իսրայելի մայրաքաղաք: Իսրայելը որպես մայրաքաղաք  է ճանաչում բռնագրավված Երուսաղեմը, սակայն  ՄԱԿ-ը դա չի ընդունում:

2017-ի դեկտեմբերի 21-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան, 128 կողմ, 9 դեմ և 35 ձեռնպահ ձայներով դեմ քվեարկեց  Երուսաղեմը Սիոնիստական ​​ռեժիմի մայրաքաղաք ճանաչելու և ԱՄՆ դեսպանատունն այդ  քաղաք տեղափոխելու Թրամփի միակողմանի որոշմանը:

Ներկայումս գրավյալ Երուսաղեմում գործում են միայն ԱՄՆ-ի ու Գվատեմալայի դեսպանությունները, իսկ Սիոնիստական ​​ռեժիմի հետ դիվանագիտական ​​հարաբերություններ ունեցող այլ երկրների դեսպանությունները գտնվում են Թել Ավիվում:

Սերբիան և Կոսովոն զիջել են Թրամփի անօրինական պահանջին՝ վերջինիս   գոհացնելու և Վաշինգտոնից զիջումներ ստանալու դիմաց, իսկ Բելգրադը խոստացել է դեսպանատուն հիմնել գրավյալ Երուսաղեմում, ինչպես նաև քաղաքական և դիվանագիտական ​​հարաբերություններ հաստատել Իսրայելի հետ:

Այնուամենայնիվ, ԵՄ հաստատուն և վճռական դիրքորոշումը և նախազգուշացումները, որ նման քայլը մեծ խոչընդոտ կհանդիսանա ԵՄ-ին երկու երկրների անդամակցության համար, ցույց են տալիս, որ Սերբիան և Կոսովոն չեն կարող  շարունակել իրեցն որդեգրած քաղաքականությունը, փորձելով հաճոյանալ  ԱՄՆ-ին և միաժամանակ անդամակցել ԵՄ-ին:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio

Պիտակ