Փետրվար 06, 2021 11:33 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. ՀԳՀԾ-ի հարցում Եվրոպան խաղում է միաժամանակ լավ և վատ ոստիկանի դեր

Չնայած ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո ԵՄ-ն և եվրոպական եռյակը բացասական դերակատարություն ունեցան համաձայնագրի պահպանման ու գործադրման հարցում և չկատարեցին իրենց խոստումները, նրանք այսօր պնդում են, որ սատարում են միջուկային գործարքին և առաջ են տանում առավելագույն դիվանագիտության քաղաքականությունը:

Միևնույն ժամանակ,  ՀԳՀԾ-ին հաջորդող ժամանակաշրջանի վերաբերյալ Եվրոպայի հայտարարությունները, որոնք արվել են Ֆրանսիայի կողմից, վկայում են համաձայնագրի նկատմամբ Եվրոպայի  երկակի մոտեցման մասին:

ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ջոզեֆ Բորելն ընդգծելով ՀԳՀԾ-ի պահպանման անհրաժեշտությունը, կոչ է արել Իրանի նկատմամբ «առավելագույն ճնշման» քաղաքականությունը փոխարինել «առավելագույն դիվանագիտության» քաղաքականությամբ: Ընդգծելով, որ ՀԳՀԾ-ի եվրոպական անդամները պատրաստ են կատարել համաձայնագրով ստանձնած իրենց պարտավորությունները, Բորելը հայտարարել է. «ՀԳՀԾ-ի հիմքում ընկած է պատժամիջոցների չեղարկման դիմաց Իրանի կողմից միջուկային պարտավորություններին հավատարիմ մնալու սկզբունքը: Եվրոպական երկրները շարունակելու են հավատարիմ մնալ ՀԳՀԾ-ով ստանձնած իրենց պարտավորություններին»:

Իսկ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պահանջել է Իրանի հետ նոր բանակցություններ անցկացնել՝ միջուկային և հրիթռային ծրագրի շուրջ: Չնայած Մակրոնն իրեն հռչակել է ԱՄՆ-Իրան հարաբերությունների «անկեղծ միջնորդ», նա կոչ է արել Իրանի հետ նոր բանակցություններին ներգրավել նաև Սաուդյան Արաբիային և Սիոնիստական ռեժիմին:

Տպավորություն է ստեղծվում, որ եվրոպացիները դերերի բաժանում են կատարել Իրանի և ՀԳՀԾ-ի վերաբերյալ իրենց քաղաքականության մեջ:

Մի կողմից, Ջոզեֆ Բորելը, խաղալով «լավ ոստիկանի» դերը, բարեգործի ժեստով խոսում է առավելագույն դիվանագիտության քաղաքականության և եվրոպական երկրների կողմից իրենց ստանձնած  պարտավորությունների կատարման անհրաժեշտության մասին:  Նա հայտարարում է, որ Դոնալդ Թրամփի կողմից 2018թ  մայիսից Իրանի դեմ կիրառված առավելագույն ճնշման քաղաքականությունը սխալ է և հաշվի առնելով Բայդենի իշխանության գալը, ՀԳՀԾ-ի անդամներին, այդ թվում՝ ԱՄՆ-ին, կոչ անում կենտրոնանալ Իրանի հետ փոխգործակցության  և դիվանագիտական հարաբերությունների վրա:

Միևնույն ժամանակ, ՀԳՀԾ-ի եվրոպական անդամ համարվող Ֆրանսիան, հանդես է գալիս Իրանի և ՀԳՀԾ-ի վերաբերյալ թշնամական ու հավակնոտ դիրքորոշմամբ: Եվ հանդես գալով «վատ ոստիկանի» դերում, Մակրոնը պահանջում է ՀԳՀԾ-ն փոփոխելու  նպատակով  նոր բանակցությունների ընթացքում, քննարկել ԱՄՆ-ի նախկին և ներկա վարկազամերի պահանջները, որոնք վերաբերում են Իրանի հրթիռային ուժին և տարածաշրջանային դերակատարությանը:

Մակրոնն ավելի հեռուն է գնացել; կոչ անելով ապագա բանակցություններում ընդգրկել նաև Արևմուտքի այնպիսի դաշնակիցներին, ինչպես՝ Սաուդյան Արաբիան և Սիոնիստական ռեժիմը: Եվ դա այն դեպքում, երբ Իրանի հետ Ռիադի ու Թել Ավիվի թշնամանքը հայտնի է ցանկացած վերլուծաբանի ու քաղաքական գործչի: Իրականում, Մակրոնը ցանկանում է ամրացնել արևմտյան ճակատը և ապագա բանակցություններում նոր անդամների ներգրավմամբ, ճնշում գործադրել Իրանի վրա:

Ավելի վաղ, Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է. «ՀԳՀԾ-ի որևէ դրույթ փոփոխության չի ենթարկվելու: Համաձայնագրին նոր անդամ չի ավելանալու և դրա ֆորմատը 2+5 կամ 3+5 չի դառնալու»:

Լավ և վատ ոստիկանի դերում եվրոպական բարձրաստիճան պաշտոնյաների վերջին հայտարարություններն իրականում նպատակ ունեն Եվրոպայի քաղաքականությունը համապատասխանեցնել Բայդենի կառավարության և նրա վարած քաղաքականության հետ և ձևավորել հակաիրանական նոր, ավելի միավորված արևմտյան ճակատ:

 

 

 

Պիտակ