Փետրվար 24, 2021 17:15 Asia/Tehran
  • Մեկնաբանություն - Բորելը խոստովանել է, որ Իրանը հավատարիմ է ՀԳՀԾ-ով  ստանձնած պարտավորություններին, իսկ Եվրոպական խախտել է պայմանագիրը

ՀԳՀԾ-ից ԱՄՆ-իկազմից դուրս գալուց հետո Եվրամիությունը և Եվրոեռյակը (Գերմանիա, Ֆրանսիա և Բրիտանիա) չենմ կատարել իրենց խոստումները և պարտավորությունները:

ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ջոզեֆ Բորելը երեքշաբթի օրը Ատլանտյան խորհրդի նիստում խոստովանել է, որ մինչ ՀԳՀԾ-ից  ԱՄՆ միակողմանի դուրս գալն  Իրանի Իսլամական Հանրապետությունը երկար ժամանակ հավատարիմ է մնացել համաձայնագրով ստանձնած իր պարտավորություններին: Անդրադառնալով  INSTEX- ի անարդյունավետությանը նա խոստովանել է, որ Եվրոպան չի կատարել ՀԳՀԾ-ի նկատմամբ ստանձնած պարտավորությունները:

Բորելը նաև  կոչ է արել Իրանի հետ բանակցությունները սահմանափակել միայն ՀԳՀԾ-ի խնդրով: Ըստ Բորելի, ՀԳՀԾ-ն երկկողմ համաձայնագիր է, որը պետք է վերադարձվի ճիշտ ուղի և Եվրոպա-ԱՄՆ համագործակցության մեջ ամենակարևոր և հրատապ գերակայությունն այս հարցն է: 

ԵՄ բարձրաստիճան պաշտոնյայի կողմից Իրանի՝ ՀԳՀԾ-ով ստանձնած պարտավորությունների կատարման և Եվրամիության՝ իր պարտավորությունները չկատարելու վերաբերյալ հայտարարությունը ևս մեկ անգամ ցույց է տալիս ՀԳՀԾ-ի նկատմամբ Իրանի դիրքորոշման օրինականությունը: 2018-ի մայիսին Թրամփի վարչակազմի կողմից ՀԳՀԾ-ից դուրս գալուց հետո, եվրոպացիները ոչ մի արդյունավետ քայլ չձեռնարկեցին համաձայնագրով ստանձնած իրենց պարտավորությունները կատարելու համար:

Նրանք բազմիցս պնդել են, որ հաշվի առնելով ՀԳՀԾ-ի հիմնարար դերը տարածաշրջանային և միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման գործում, ցանկանում էին, որ համաձայնագիրը գոյատևի և խոստացել են այդ ուղղությամբ ջանքեր գործադրել: Սակայն ԱՄՆ-ի ճնշման և անհրաժեշտ կամքի բացակայության պատճառով, եվրոպացիները հրաժարվեցին կատարել ՀԳՀԾ-ով ստանձնած  պարտավորությունները, հատկապես Իրանի հետ  ֆինանսական և առևտրային փոխգործակցության INSTEX մեխանիզմի արդյունավետ կատարումը: Ի պատասխան եվրոպական երկրների անգործությանն Իրանը նույնպես ՀԳՀԾ-ի դրույթների համաձայն, հինգ քայլով կրճատեց իր պարտավորությունները և վերջին քայլով, Թեհրանը ​​դադարեցրեց Լրացուցիչ արձանագրության կամավոր իրականացումը:

Իր թերությունները լրացնելու համար, Եվրոպան այժմ պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկի ՀԳՀԾ-ն վերականգնելու համար: Եվրամիությունն ու Եվրոեռյակը հակասական դիրքորոշումներ են որդեգրել այս հարցում: Չնայած Բորելը կոչ է անում Իրանի հետ բանակցությունները սահմանափակել ՀԳՀծ-ի հարցով, Եվրոպական եռյակի անդամները խոսում են ՀԳՀԾ-ից դուսր հարցերի շուրջ Իրանի հետ բանակցությունների մասին: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է արել բանակցությունների ընթացքում քննարկել Իրանի հրթիռային կարողության ու տարածաշրջանային քաղաքականության հետ կապված հարցերը:

Այս դիրքորոշումները ցույց են տալիս, որ Եվրոպան ՀԳՀԾ-ի և Իրանի  վերաբերյալ չունի միասնական դիրքորոշում, իսկ դա վնասում է միջուկային համաձայնագրում Եվրոպայի դիրքին և խոչընդոտում  և Իրանի ու 4+ 1 խմբի առաջընթացին:

 

 

 

 

 

 

Պիտակ