Օգոստոս 24, 2022 18:55 Asia/Tehran

Օգոստոսի 24-ին մեկնարկել է ԻԻՀ-ի բանակի 1401թ. ԱԹՍ-ների համատեղ զորավարժությունը: Զորավարժությունը սկսվել է Պարսից ծոցում և Օման ծովում հարավից արևելք, արևմուտք, հյուսիս և կենտրոնական շրջաններում, ավելի քան 150 անօդաչու թռչող սարքերի մասնակցությամբ և կշարունակվի երկու օր:

Օգոստոսի 23-ին, Սպահանի Անարք քաղաքի կենտրոնական շտաբից ուղիղ հեռարձակման ժամանակ,  բանակի օպերացիաների տեղակալ, բանակի 1401 անօդաչու թռչող սարքերի համատեղ զորավարժության խոսնակ, ծովակալ Սեյյեդ Մահմուդ Մուսավին այս մասին ասել է.«Վաղը մեր երկրի տարբեր կետերից ու հենակետերից մինչև 1000 կիլոմետր հեռավորությունից, այդ թվում՝ ԻԻՀ-ի ստորգետնյա անօդաչու թռչող սարքերի բազաներից, այս տարածաշրջան կուղարկվեն ավելի քան 150 տեսակի անօդաչու թռչող սարքեր՝ իրենց առաքելությունները կատարելու համար»։

ԻԻՀ անօդաչու թռչող սարքերի ձեռքբերումները վերջին երեք տասնամյակում տպավորիչ են եղել, և  հատկապես վերջին տասնամյակում տարածաշրջանային հակամարտությունների ժամանակ ցույց են տվել իրենց հնարավորությունները՝ հետախուզության և նույնականացման, թիրախավորման և հարձակողական գործողությունների իրականացման ժամանակ։ ԻԻՀ  զինված ուժերը կարողացել են ԱԹՍ-ների ոլորտում մեծ նվաճումների հասնել, երկիրը վերածելով տարածաշրջանում ԱԹՍ-ների առաջատար տերության։ Իրանի ԱԹՍ-ների հզորությունը երկրի անվտանգության և սահմանների պաշտպանության շրջանակը ընդլայնել է՝ ցամաքային ու ծովային սահմաններից կիլոմետրեր հեռավորությամբ։ Անցած տարիների ընթացքում Իրանի ԱԹՍ-ների հզորությունը մեծ առաջընթաց է գրանցել կենտրոնանալով  քանակի և որակի վրա: Այսօրա րդեն Իրանական ԱԹՍ-ն իր հզորությամբ հայտնի է տարածաշրջանում և Իրանն իր ուրույն տեղն ունի ԱԹՍ-ներ արտադրելու տեխնոլոգիա ունեցող երկրների շարքում:

Նկատի ունենալով, որ վերջին պատերազմներում, այդ թվում ղարաբաղյան և ուկրաինական պատերազմում, ԱԹՍ-ները առանցքային դեր են ունեցել ինչպես  հետախուզական առաքելությունների, այնպես էլ հրետանային կրակի ուղղորդման, մարտական​​առաջադրանքների և թշնամու զենքի ոչնչացման ժամանակ, ԻԻՀ զինված ուժերի գլխավոր շտաբը և զինված ուժերը՝ պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարարության աջակցությամբ, հասկանալով ժամանակակից պատերազմների բնույթմ ընթանում են  ԱԹՍ-երի հնարավորությունները հնարավորինս զարգացնելու ճանապարհով։ Ժամանակակից մարտերում տարբեր պաշտպանական, հարձակողական, ցամաքային, ծովային, օդային և հակաօդային պաշտպանության գործողություններում, ինչպես նաև պաշտպանական, հարձակողական, ոչնչացման, հետախուզության, հսկողության, էլեկտրոնային պատերազմի, բեռներ փոխադրելու և տասնյակ այլ առաքելություններում, մարտական​​տեխնիկայի և մեթոդների ոլորտում ԱԹՍ-ները ձեռք են բերում ավելի բարձր դիրքեր: Թռիչքների շարունակականությունը, մարդկային կյանքի և ֆինանսական տեսանկյունից ծախսատար չլինելը ԱԹՍ-ների ակնառու յուրահատկություններից են: Ժամանակակից պատերազմի ոլորտում ԱԹՍ-ների բազմաթիվ առավելությունների շնորհիվ ԻԻՀ-ն կարողացել է ապավինելով ներքին կարողություններին և հնարավորություններին: և ռազմական ոլորտի տեղական փորձագետներին Ստեղծել հսկայական ԱԹՍ-ների հզորություն, որն ի վիճակի է հարձակողական և պաշտպանական հարթություններում դիմակայել տարածաշրջանային և արտատարածաշրջանային թշնամիներին:

Պիտակ