Ապրիլ 12, 2024 18:07 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Ոտնձգություններին պատասխանելու Իրանի վճռականությունը և Արևմտյան երկրների քայլերի և խորհրդակցությունների ակտիվացումը

Պատասխանելով Գերմանիայի, Անգլիայի և Ավստրալիայի ԱԳ նախարարներ Անալենա Բերբոքի, Դեյվիդ Քեմերոնի և Փենի Վոնգի հեռախոսազանգերին, ԻԻՀ արտաքին գործերի նախարարը նշել է, որ երբ Սիոնիստական ​​ռեժիմը խախտում է միջազգային իրավունքը և Վիեննայի կոնվենցիաները, խախտում է նաև դիվանագիտական ​​վայրերի և անձանց անձեռնմխելիությունը։

Իսկ Անվտանգության խորհուրդը ի վիճակի չէ մի հայտարարությամբ դատապարտել Դամասկոսում Իրանի դեսպանատան վրա կատարված ահաբեկչությունը։ Ագրեսորին պատժելու նպատակով օրինական պաշտպանությունն անհրաժեշտություն է։

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը հայտարարել է, որ Իրանը չի ձգտում ընդլայնել պատերազմի շրջանակը, սակայն Արևմտյան Ասիայի զգայուն տարածաշրջանում  կայուն անվտանգության վերադարձը կապված է Սիոնիստական ​​ռեժիմի ռազմատենչ և անհավասարակշիռ առաջնորդների զսպման և Գազայի հատվածի ու Հորդանան գետի Արևմտյան ափի դեմ այս ռեժիմի կողմից ռազմական հանցագործությունների մշտական ​​դադարեցման հետ։

Միևնույն ժամանակ, աշխարհը սպասում է Դամասկոսում Իրանի դեսպանատան վրա Սիոնիստական ռեժիմի ահաբեկչական հարձակմանը Իրանի պատասխանին և դա այն դեպքում, երբ սիոնիստները վախի և անհանգստության մեջ են, և որ արևմտյան երկրներին դրդում են կանխել Իրանի պատասխանը։

Ինչպես երեւում է փաստերից և իրանցի բարձրաստիճան պաշտոնյաների դիրքորոշումներից, Իսրայելին հարվածելն անխուսափելի է, և վերջնական որոշումներ են կայացվել այդ պատասխանի ձևի մասին։
Սիոնիստական ռեժիմի ​​իշխանությունների մտահոգությունն այն է, որ Իրանի պատասխան գործողությունը լիովին օրինական կլինի միջազգային իրավունքի տեսանկյունից:

Իրանի Իսլամական Հանրապետության դիվանագիտական ​​օբյեկտների վրա հարձակումը 1961 թվականի դիվանագիտական ​​հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի միանշանակ և ակնհայտ խախտում է։ Դա բացահայտ խախտում է նաև 1973 թվականի Միջազգային պաշտպանված անձանց, այդ թվում՝ դիվանագիտական ​​գործակալների դեմ հանցագործությունների պատժի կանխարգելման մասին կոնվենցիայի կանոնները, ըստ որի՝ արգելվում է ցանկացած բռնի հարձակում միջազգայնորեն պաշտպանված անձանց, այդ թվում՝ դիվանագետների և պաշտոնական վայրերի ու բնակավայրերի վրա։

Դամասկոսում Իրանի Իսլամական Հանրապետության հյուպատոսության վրա Իսրայելի անօրինական գործողություններից և միջազգային իրավունքի հաստատված սկզբունքներին հակասող գործողություններից անմիջապես հետո դիվանագիտական ​​միջոցներ ձեռնարկվեցին Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնյաների կողմից և ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և Անվտանգության խորհրդի ղեկավարին ուղղված նամակում կոչ է արել դատապարտել Իսրայելի հարձակումը և անհրաժեշտ որոշում կայացնել այս հարցում, իսկ դրանից հետո Ռուսաստանը Մալթային, որն ապրիլին ստանձնել է այս խորհրդի հերթական նախագահությունը, խնդրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի դռնբաց նիստ հրավիրել։

Այս հանդիպումը կայացել է 2024 թվականի ապրիլի 2-ին, և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ երկրների ներկայացուցիչները դատապարտել են Իսրայելի ռեժիմի հարձակումը  Դամասկոսում Իրանի Իսլամական Հանրապետության հյուպատոսության վրա  և զգուշացրել եմ այս ռեժիմի գործողությունների և տարածաշրջանում նոր անկարգությունների մասին։
Բայց ԱՄՆ-ը, Անգլիան և Ֆրանսիան, ինչպես նաև նրանց դաշնակիցները՝ Հարավային Կորեան և Ճապոնիան, ոչ միայն չդատապարտեցին Իսրայելի ռեժիմի այս հարձակումը, այլև խոչընդոտեցին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից այդ հարձակումը դատապարտող բանաձևի ընդունմանը։

Եթե ​​ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտեր Սիոնիստական ​​ռեժիմի ոտնձգությունը Դամասկոսում Իրանի դիվանագիտական ​​հաստատությունների նկատմամբ և հետագայում քրեական պատասխանատվության ենթարկեր դրա մեղավորներին, գուցե կարիք չլիներ Իրանի կողմից պատժելու այս ռեժիմին: