Նոյեմբեր 28, 2016 17:50 Asia/Tehran
  • Պուտինը քննադատել է Արևմուտքին ահաբեկչությունը որպես գործիք օգտագործելու համար

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը քննադատել է Արևմուտքի կողմից ահաբեկչությունը որպես միջոց օգտագործելու փաստը: Պուտինի խոսքերով՝ Արևմուտքն ահաբեկչությունը ծառայեցնում է իր նպատակներին: Սա վտանգավոր խաղ է, որն արդեն իսկ բազում խնդիրներ է առաջացրել:

Պուտինի համոզմամբ, ահաբեկչության դեմ պայքարի համաշխարհային միասնական ճակատ դեռևս չի ձևավորվել : Նրանք, ովքեր խաղում են ծայրահեղական խմբերի հետ, մշտապես պարտվելու են, քանի որ ահաբեկիչները չեն կարող հաջողություն ունենալ: Ռուսաստանը երկար ժամանակ է, ինչ Հյուսիսային Կովկասում պայքարում է  ծայրահեղականների դեմ: Ռուսաստանի անվտանգության ծառայության հայտարարությամբ՝ այդ երկրի մի քանի հազար քաղաքացիներ միացել են ԻԼԻՊ-ին և «Ալ-Նոսրա» ճակատին և նրանց վերադարձը երկիր կդարձնա է Ռուսաստանի անվտանգության ծառայության մղձավանջը: Ահաբեկչական խմբերի շարքերը համալրած ծայրահեղականները բացի գաղափարական բազմաթիվ հմտություններ են ձեռք բերել: Ուստի նրանց վերադարձն անվտանգության լուրջ սպառնալիք է համարվում ոչ միայն Ռուսաստանի, այլև եվրոպական երկրների և ԱՄն-ի համար: Պուտինի կարծիքով, Ֆրանսիայում և ԱՄՆ-ում ահաբեկչական դեպքերը ցույց են տվել, որ ահաբեկիչները կենտրոնական ղեկավարման կարիք չունեն և կարող են գործել նաև միայնակ:

Սիրիայում Ռուսաստանի ավիացիոն գործողությունների մեկնարկից ի վեր, Պուտինը բազմիցս քննադատել է ահաբեկչության նկատմամբ Արևմուտքի որդեգրած քաղաքականությունը: 2015 և 2016 թվականներին Փարիզում, Բրյուսելում և Կալիֆորնիայում ահաբեկչական հարձակումներն ապացուցել են, որ ահաբեկչությունը Եվրոպայի և ԱՄն-ի անվտանգությանն ուղղված լուրջ սպառնալիք է : Փաստորեն ահաբեկչության սպառնալիքը գնալով մեծանում է :Այդ իսկ պատճառով, Պուտինը ՝ որպես եվրասիական մի երկրի նախագահ, զգուշացրել է ահաբեկչության վտանգի կապակցությամբ և երկրներին կոչ է արել պայքարել այդ երևույթի դեմ : ՌԴ նախագահը նաև քննադատել է Արևմուտքին՝ Սիրիայի իշխանության դեմ ահաբեկիչներին սատարելու համար: Պուտինն ասել է, որ Արևմուտքը Սիրիայում չի պայքարում  ահաբեկչության դեմ: Փաստորեն Արևմուտքը և նրանց արաբ դաշնակիցները և Թուրքիան, ահաբեկչության դեմ պայքարելու փոխարեն, նրանց թև ու թիկունք են կանգնել ՝ իրենց նպատականերն իրականացնելու համար: Ուստի այդ խմբերը կարողացել են մեծ ուժ հավաքելով, գործողություններ իրականացնել, որոնք նախկինում անհնար էին թվում: Ահաբեկչության ու ծայրահեղականության դեմ պայքարի առաջին իրական քայլը աշխարհի բոլոր երկրների հավաքական  ուժն ու համախմբվածությունը, ահաբեկչությունը սպառնալիք համարելը և նրա դեմ հավաքական քայլերի ձեռնարկումն է: Այնուամենայնիվ, քանի դեռ որոշ երկրներ իրենց շահերը տեսնում են ահաբեկչությանն ու ծայրահեղականությանն օժանդակելու մեջ, պետք է ակնկալել, որ տարբեր երկրներում ահաբեկչական հարձակումները շարունակվելու են:

 

Պիտակ