Դեկտեմբեր 01, 2016 12:09 Asia/Tehran
  • ՕՊԵԿ-ի պատմական համաձայնությունը և նավթի համաշխարհային շուկայի ծաղկումը

Չորեքշաբթի նոյեմբերի 31-ին, ՕՊԵԿ-ի անդամները Վիեննայում կայացած նիստում համաձայնության են եկել օրական 1 մլն. 200 հազար բարելով նվազեցնել նավթի ադյունահանման ծավալը, որպեսզի ՕՊԵԿԻ-ի նավթի օրական արդյունահանման ծավալը կազմի 32 մլն. 500հազար բարել:

Վիեննայի նստաշրջանում վերջնական հայտարարության համաձայն, առաջարկի ավելցուկի արագ նվազեցման և նավթի համաշխարհային շուկայում հավասարակշռություն առաջացնելու նպատակով ՕՊԵԿ-ում պատմական համաձայնություն է կայացել: ՕՊԵԿ-ի անդամներն են՝ ԻԻՀ-ն, Ալժիրը, Իրաքը, Նիգերիան, Կատարը, Սաուդյան Արաբաին, Էմիրությունները, Էկվադորը, Անգոլան և Վենեսուելլան:

Վիեննայում ՕՊԵԿ-ի նստաշրջանում կայացած վերջնական որոշման համաձայն, Սաուդյան Արաբիան իր նավթի արդյունահանման ծավալը նվազեցնելու է 480 հազար բարելով: Այս համաձայնությունը սակայն Իրանին հնարավորություն է ընձեռում պահպանել օրական 3 մլն. 975 բարել նավթի արդյունահանման ծավալը: Սա նշանակում է, որ Իրանի նավթի արդյունահանման ծավալները հասել են նախաշրջափակման արդյունահանման ծավալին:

2014թ. 115 դոլարից շուրջ 30 դոլարի և ապա 50 դոլարի սահմաններ նավթի գնի անկման հետևանքով նավթի շուկայում կարևոր դերակատարները այդ թվում Սաուդյան Արաբիան վերջի րոպենրի ընթացքում միացան ՕՊԵԿ-ի համաձայնությանը: 

Նախքան Վիեննայում ՕՊԵԿ-ի նստաշրջանի անցկացումը, նավթի արդյունահանման ծավալների նվազեցման առումով համաձայնության կայացում չէր կանխատեսվում: Այն հաստատում էր նիստի նախօրեին Սաուդյան Արաբիայի կողմից որդեգրված դիրքորոշումները:

Սակայն ՕՊԵԿ-ի նստաշրջանի արդյունքները պարզեցին, որ նավթի ճգնաժամը հաղթահարելու ելքը իրատեսությունն է և քաղաքական դիրքրոշումները հարցի լուծում չեն: Իրանի նավթի արդյունահանման ծավալի նվազեցման մասին Սաուդյան Արաբիայի պնդումները տրամաբանական հիմքեր չունեին: ՕՊԵԿ-ի կողմից՝ օրական 3 մլն. 975 բարել նավթ արդյունահանելու համար Իրանին տրված արտոնությունը ԻԻհ օրինական իրավունքն է, այլ խոսքով ՕՊԵԿ-ը հանձնվել է Իրանի կողմից նավթի ոլորտում արծարծված կառուցողական դիվանագիտությանը:

Ըստ ՕՊԵԿ-ի անդամների կողմից Վիեննայում ստորագրված համաձայնագրի, Սաուդյան Արաբիան օրական 486 հազար բարել, Իրաքը օրական 210 հազար, Արաբական Միացյալ Էմիրությունները 139 հազար և Քուվեյթը 131 հազար բարելով կնվազեցնեն իրենց նավթի օրական արդյունահանման ծավալը: Սաուդյան Արաբիայի արդյունահանման ավելցուկը կարևոր դերակատարություն է ունեցել նավթի գնի անկման հարցում և նավթի արդյունահանման ծավալների նվազեցմամբ այդ երկրները հարգում են այդ կառույցի մյուս անդամների իրավունքները և ներդաշնակության են հասնում ՕՊԵԿ-ի կառույցի հետ:

2008 թվականից իվեր այն ինչ իրականացավ ՕՊԵԿ-ի Վիեննայի նիստում նավթային ոլորտի դերակատարների խստության գագաթնակետին հաջողության հասնելու փաստն էր: Այս պատմական համաձայնությունը կարևոր միջոց է համարվում նավթի համաշխարհային շուկայում առաջարկն ու պահանջարկը հավասարակշռության բերելու հարցում:

ՕՊԵԿ-ի անդամ երկրների առաջին դրական հետևանքը՝ Նյու Յորքի շուկայում չորեքշաբթի օրը, 10 տոկոսով նավթի գնի բարձրացումն է եղել: Նյու Յորքի շուկայում 2017թ. հունվարի հանձնման համար Արեւմտյան Տեխաս տեսակի անմշակ նավթի գինը 4դոլար 21 սենթ ավելցումով այժմ կազմում է 49 դոլար 44 սենթ:

Պիտակ