Դեկտեմբեր 28, 2016 14:48 Asia/Tehran
  • Գրագիտության տարածման շարժումը Իրանում

Իրանական օրացույցով 1358 թվականի դեյ ամսի յոթին ՝ իսլամական հեղափոխությունից տասնմեկ ամիս առաջ հեղափոխության մեծարգո առաջնորդ Իմամ Խոմեյնիի նախաձեռնությամբ Իրանում կազմավորվեց Գրագիտության տարածման կազմակերպությունը։ Այն նպատակ ուներ երկրում կրճատել ոչ գրաճանաչ իրանցիների թվաքանակը։ Այս փառահեղ շարժման շնորհիվ է, որ այսօր Իրանը տարածաշրջանում, ինչպես նաև աշխարհում գրագիտության մակարդակով առաջիններից մեկն է։

 

Արդյո՞ք գիտուններն ու անգետները հավասար են։

Սուրբ Ղուրանի կողմից բարձրացվող այս հարցը վկայում է Իսլամում գիտելիքի նկատմամբ մեծ հարգանքի մասին։ Իսլամում գիտելիքի և գրագիտության լույսը ճառագում է սուրբ Ղուրանից։ Իսլամում բացի հավասարության, եղբայրության և արդարության կարևորագույն արժեքներից, գոյություն ունի նաև գրագիտության նկատմամբ մեծ պատկառանք։ Ղուրանում կարևորվում է կրթված, դաստիարակված և իրական իսլամական արժեհամակարգի կրողը լինելու անհրաժեշտությունը։ Հնարավոր չէ, որ Ղուրանը ճանաչող և դրանում զետեղված ճշմարտություններին հաղորդակից մարդը անտարբեր լինի գիր ու գրականության նկատմամբ։ Բարձրյալի ստեղծած աշխարհը լի է բազմապիսի գիտելիքներով և  գաղտնիքներով։ Աստծո խոսքը իր մեջ պարունակող սուրբ Ղուրանը կոչ է անում, որպեսզի բոլորը առավելագույնս հաղորդակից լինեն այդ գաղտնիքներին և գիտելիքի ձեռք բերումից չհրաժարվեն ընդհուպ մինչև գերեզման։

Գիտելիք ձեռք բեր՝ օրորոցից մինչև գերեզման

 

Իհարկե հասկանալի է, որ նման մեծ գործ նախաձեռնելն ու իրականացնելը հեշտ չէր տրվելու Իմամ Խոմեյնիին, քանի որ հասարակության մեջ դեռ կային արմատացած բազմաթիվ խոչընդոտներ։ Այնուամենայնիվ իսլամական աշխարհի մեծագույն գիտնականների, արվեստագետների, բժիշկների, փիլիսոփաների և իհարկե բանաստեղծների թողած հարուստ գրական ժառանգության շնորհիվ հեղափոխության մեծարգո առաջնորդի ձեռնարկած նվիրական գործը հնարավոր եղավ սկսել։

Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ անգրագիտությունը համաշխարհային չարիքներից մեկն է, սակայն միևնույն ժամանակ այն արմատանալու հատկություն ունի, որի պատճառով էլ շատ դժվար է այդ չարիքի դեմ պայքար մղելը։ Եվ իրոք բազմաթիվ խոչընդոտներ են բաժանել Իրանի ժողովրդին իր նպատակին հասնելուց։ Հիրավի պետք է նշենք, որ իսլամական արժեհամակարգի իսկական կրող լինելը մեծապես օժանդակել է իրանցիներին անգրագիտության դեմ պայքարում։ Իսլամը մշտապես կոչ է արել իր հետևորդներին, որպեսզի վերջիններս երբեք կանգ չառնեն արգելքների դիմաց իրենց խաղաղասիրական և մարդասիրական նպատակները իրականացնելու համար։ Հենց այդպես էլ վարվեցին իրանցիները։

Իրանի իսլամական հեղափոխությունը կոչված էր նոր էջ բացելու երկրի պատմության մեջ, փառահեղ մի էջ, որի հիմնական նպատակներից մեկը անգրագիտության դեմ պայքարը կարելի է համարել։ Գրագիտության տարածման շարժում կազմակերպության կազմավորումից առաջ Իրանի բնակչության միայն յոթանասուն տոկոսն էր գրագետ համարվում։ Այս ցուցանիշը անկասկած բխում է այն բանից, որ շահական ռեժիմը բավարար ուշադրություն չէր դարձնում երկրում գրագիտության տարածմանը։ Նման ներքին քաղաքականությունը բնականաբար հեռանկարային չէ և դատապարտված է անհաջողության։ Շատերը այդ շրջանում անգամ զրկված էին գրել և կարդալ սովորելու հնարավորությունից։ Ելնելով այն բանից, որ անգրագիտությունը վտանգավոր երևույթ է, և մտածելով ազգի ապագայի մասին Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ Իմամ Խոմեյնին ձեռնարկեց այս հայրենանվեր գործը։ Նա խորապես գիտակցում էր այն բոլոր խնդիրները, որոնք ծնվում և կարող են ծնվել երկրում անգրագիտության որոմի առկայությունից։

 

Իրանի գրագիտության տարածման կազմակերպություն

 

Իրանական օրացույցով 1358 թվականի դեյ ամսի յոթին՝ իսլամական հեղափոխությունից տասնմեկ ամիս առաջ հեղափոխության մեծարգո առաջնորդ Իմամ Խոմեյնիի նախաձեռնությամբ Իրանում կազմավորվեց Գրագիտության տարածման շարժում կազմակերպությունը։ Այն նպատակ ուներ երկրում կրճատել ոչ գրաճանաչ իրանցիների թվաքանակը։ Այս փառահեղ շարժման շնորհիվ է, որ այսօր Իրանը տարածաշրջանում, ինչպես նաև աշխարհում գրագիտության մակարդակով առաջիններից մեկն է:

Անգրագիտությունը երբևե մարդկանց հանդիպած վատագույն երևույթներից մեկն է, որը խարխլում է հասարակությունը՝ երկիրը տանելով դեպի կործանում, խախտում է կրթական արդարության և հավասար հնարավորությունների սկզբունքը,  իջեցնում է մարդկային ինքնագնահատականը և ազգային ինքնավստահությունը: Անգրագիտությունը խոցելի է դարձնում հասարակությունը, որի հետևանքով տեղի են ունենում մարդկային իրավունքների խախտումներ, ինչպես նաև ավելանում են հանցագործությունների թվերը:

 

Գրագիտության տարածման շարժումը Իրանում

 

 

Անգրագիտությունը ստիպում է մարդուն կորցնել հավատը դեպի կյանքը, որը անգրագետ բնակչության տառապանքի պատճառ է դառնում: Տգետ մարդիկ չեն կարողանում նաև ամբողջապես ինտեգրվել հասարակությանը, պաշտպանել իրենց և իրենց ընտանիքի շահերը, որն էլ դառնում է այդ մարդու հիմնական տառապանքի պատճառը: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ծնողների կողմից երեխաների սխալ դաստիարակության պատճառով նրանք անգրագետ են մեծանում, իսկ հասարակության մեջ արդեն ապացուցված փաստ է, որ հանցագործություններ կատարողները հիմնականում պատկանում են անգրագետ զանգվածին:

Անգրագիտությունը լուրջ խնդիր է ամբողջ աշխարհում: ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հաղորդման համաձայն 2000-ից 2010 թվերն ընկած ժամանակահատվածում ամբողջ աշխարհում գրագիտության թիվը աճել է ընդամենը 1 տոկոսով: Իրանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթական կոմիսարիատի ղեկավար տիկին Հոսեյնին 2014 թվականին տեղի ունեցած գրագիտության կայուն զարգացմանը և կրթական որակի բարձրացմանը նվիրված համաժողովին հայտարարել է . «Անգրագետ մեծահասակների գրեթե երկու երրորդը կանայք են: Մեծ թիվ են կազմում նաև երեխաները, որոնք, որքան էլ ցավալի է, զրկված են կրթություն ստանալու հնարավորություններից: Կրթության հնարավորությունից զրկված երեխաները 2011 թվականի տվյալներով կազմում են 57 միլիոն մարդ, որոնցից կեսը բնակվում են կոնֆլիկտային գոտիներում: Աշխարհում մեծ է նաև անգրագետ երիտասարդների թվաքանակը , որը կազմում է շուրջ 69 միլիոն մարդ, սակայն երիտասարդներին կրթելու գործում 2004 թվականի տվյալներով մեծ առաջընթաց է տեղի ունեցել : Աղքատ երկրներում բնակվող երեխաների միայն 37 տոկոսը հնարավորություն ունի միջնակարգ կրթություն ստանալու»: Եվ այս ամենը տեղի է ունենում 21-րդ դարում , երբ աշխարհի բոլոր երկրները հայտարարում են, որ մարդկային ռեսուրսը աշխարհում եթե ոչ ամենակարևոր ապա կարևորագույն ռեսուրսներից մեկն է: մարդկային գիտելիքները դարձել են աշխարհում ամենապահանջվածը, ուստի յուրաքանչյուր պետություն պետք է լրջորեն հետևի իր կրթական որակի մակարդակին:

 

Աշխարհում գրագիտության ցուցանիշը 2014 թվականին

 

Իրանում գրագիտության տարածման շարժումը սկսվել է պարոն Ղերաաթիի գլխավորությամբ: Միջին հաշվարկներով տարեկան մոտ 900 հազար մարդ կազմակերպության կողմից իրականացվող դասընթացների շնորհիվ գրագետ են դառնում: Անշուշտ վերջին տարիներին գրագիտության տարածման համար մեծ աշխատանքներ են տեղի ունեցել Իրանում: Այս թեմայով Իրանում գրագիտության տարածման շարժման ղեկավար Ալի Բաղերզադեն ասել է. «Կազմակերպության ստեղծումից ի վեր մոտ 550 հազար մարդ է աշխատել այս կազմակերպությունում, որոնց մատուցած ծառայությունից օգտվել է շուրջ 22 միլիոն մարդ»: Կազմակերպության տնօրենը հավելել է նաև, որ 1358 թվականի տվյալներով երկրի մինչև 50 տարեկան բնակչության 50 տոկոսը անգրագետ էր, իսկ այսօրվա ուսումնասիրությունները ցույց են տալիս , որ մինչև 50 տարեկան բնակչության 95 տոկոսը գրագետ է, որը հիանալի արդյունք է: Ալի Բաղերզադեն հավելել է նաև, որ գրագիտությունը սահմանները աշխարհում չափվում է 15 տարեկանից բարձր բնակչության մոտ, իսկ Իրանում դա չափվում է 10 տարեկանից վեր՝ բնականաբար Իրանին տալով ահռելի առավելություններ: 1375 թվականին Իրանում ոչ գրագետների թիվը կազմում էր 10 միլիոն: 10 տարի անց՝ այսինքն 1385 թվականին 30-39 տարեկան մարդկանց մոտ այն կրճատվեց՝ հասնելով 1 միլիոն 190 հազար 750 մարդու:

 Այս համատեքստում կարևոր է այն հանգամանքը, որ կազմակերպության շնորհիվ կրթություն ստացած մարդիկ չեն բավարարվում միայն ընդհանուր գիտելիքներով, այլ մոտիվացված շարժվում են առաջ ՝ ձգտելով ավելի նոր և բարձր մակարդակների: Լավագույն օրինակներից է Մարիամ Էսմայիլին, որը այժմ հասարակական գիտությունների ասպիրանտ է և շուտով կդառնա գիտությունների թեկնածու: Նա 37 տարեկան է, իսկ տառաճանաչ դարձել է 19 տարեկան հասակում այս կազմակերպության շնորհիվ: Մարիամը մեծացել է այնպիսի ընտանիքում, որտեղ լավ չէին վերաբերվում նրա սովորելու ձգտումներին և մշտապես խոչընդոտ էին հանդիսանում նրա ճանապարհին, սակայն նա կարողանում է հաղթահարել այս ամենը և հասնել այսպիսի հաջողությունների: Մարիամի կարծիքով հաջողության հասնելու համար ամենակարևորը համբերությունն է, որը օգնել է իրեն հաղթահարել իր ընտանիքի կողմից առաջացրած արգելքը: Հիմա Մարիամը օրինակ է ծառայում մյուսների համար:

 

Տիկին Լարուշ՝  ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչը տարածաշրջանում

Տարածաշրջանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչ տիկին Լարուշը գրագիտության տարածմանը նվիրված համաժողովում հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունում այս ոլորտում զգալի աճ է գրանցվել, քանի որ Իրանում երեխաների 98.8 տոկոսը հնարավորություն ունի կրթություն ստանալու, որը բավականին մեծ ցուցանիշ է Իրանի պես մեծ բնակչություն ունեցող հսկա երկրի համար:

 Իհարկե աշխատանքները չեն դադարեցվում և ավելի ինտենսիվ աշխատանքներ են տարվում մեծ ժողովրդական զանգվածներ ներգրավելու համար, որպեսզի ընդլայնվի իրանում գրաճանաչ մարդկանց թվաքանակը: Տարածաշրջանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչ տիկին Լարուշը հավելել է, որ Իրանը վերջին տարիներին բազմաթիվ ձեռքբերումներ է ունեցել կրթության ոլորտում, բազմաթիվ ընտանիքներ գրաճանաչություն են ձեռք բերել, և այս ամենի մասին են վկայում Իրանում ներկայիս փաստացի տվյալները:

 Ամփոփելով այս ամենը տեղեկացնենք, որ Իրանում 6 տարեկանից բարձր բնակչության 91 տոկոսը ունի գրագիտություն և կարողանում է զբաղվել ընթերցանությամբ՝ օգտվելով իրանական գրականության բարիքներից: Իրանցիները վերջին տարիներին էականորեն բարելավել են կրթության մակարդակը, հատկապես 10-ից 49-ը տարեկանների թիրախային խմբում, որտեղ անգրագետ մարդկանց թիվը մեկ միլիոնից ավելի քիչ է դարձել, և սպասվում է որ մոտակա ժամանակներում դա նույնպես կկրճատվի: Այս ամենը փաստում է Գրագիտության տարածման շարժում կազմակերպության արդյունավետ աշխատանքի մասին:

 

 

 

 

Պիտակ